Այսօր՝ մարտի 29-ին, Երևանում կայացավ բիզնես-բրանչ, որը կազմակերպել էր միջազգային իրավաբանական և խորհրդատվական «Lawitt Buro» ընկերությունը։
«Lawitt Buro»-ն միջազգային խորհրդատվական խումբ է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Կիպրոսում և ունի ավելի քան 13 տարվա փորձ մասնավոր հաճախորդներին և ձեռնարկություններին լայն ծառայություններ մատուցելու համար:
Այսօրվա միջոցառումը մի շարք երկրներից ժամանած բիզնեսի ներկայացուցիչների, ներդրողների և միջազգային իրավունքի ու ֆինանսների ոլորտի փորձագետների համախմբման փորձ էր։
Ոչ պաշտոնական միջավայրում մասնակիցները հնարավորություն ունեցան փոխանակվել փորձով, քննարկել հնարավոր համագործակցություններն ու բացահայտել բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ։
Մանրամասն՝ տեսանյութում։