Բերդի ձեռնոցի գործարանը դադարեցրել է աշխատանքը․ Ոսկան Սարգսյան

Մյս 7, 2025

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․

«Բերդ քաղաքից հայտնեցին, որ շուրջ երկու ամիս է, ինչ ձեռնոցի գործարանը դադարել է գործել, մոտ 200 հոգի չեն աշխատում, գործարանից հաստոցները տեղափոխել են։ 2018թ․ օգոստոսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ գործարան էր այցելել, ձեռնարկության գործունեության մասին երկար զրուցել Մոսկվայում բնակվող սեփականատեր Սուրեն Երիցյանի հետ։ Այսօր զանգահարեցի գործարանի տնօրեն Միքայել Եզեկյանին, հարցրի, թե ինչ պատճառով են գործարանի աշխատանքը դադարեցրել։ Նա ասաց, որ դա դադարեցումը ժամանակավոր է, հարցրի՝ ինչո՞ւ եք գործարանից հաստոցները տեղափոխել։ Նա ասաց, թե ինչո՞ւ եմ հետաքրքրվում դրանով, ինչո՞ւ չեմ գրում նոր բերված հաստոցների մասին։ Հակադարձեցի՝ այդ մասին որտեղի՞ց պետք է իմանամ, այդ նպատակով եմ զանգահարել։ Հարցերս դուր չեկան Մ․ Եզեկյանին, ասաց, որ իր տեղը հարմար չէ, ավտոմեքենա է վարում, ղեկին է»։

Նմանատիպ նյութեր

Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը. Ստեփան Դանիելյան

Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը. Ստեփան Դանիելյան

Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն: Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Եթե կան խնդիրներ, ապա դրանք լուծվում են միջպետական...

ՊՆ-ում նշանակումներ են եղել

ՊՆ-ում նշանակումներ են եղել

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ...

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ. Հակոբ Բադալյան

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս օրերին մի քանի անգամ լսեցի կամ ընթերցեցի մի քանի անձանց խոսք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ունի հնգամյա ժամկետ եւ այս տարի այն լրանում է: Հարգելիներ, ըստ երեւույթին ուշադիր չեք կարդացել...

Դիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն

Դիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն

Կայացել է Վաղարշապատ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական չորրորդ նիստը: Օրակարգային հարցերի զեկուցման ավարտին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտնել է պաշտոնաթողության և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Համաձայն տեղական...