ԲԴԽ-ն հերթական թանկարժեք գնումն է կատարել․ «Հրապարակ»

Ապր 3, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ-ն հերթական թանկարժեք գնումն է կատարել։ Նախագահ Արթուր Աթաբեկյանի որոշմամբ, 23 միլիոն դրամ է «դուրս գրվել»՝ հակահրդեհային համակարգերի վերազինման համար։ Հայտարարվել է մրցույթ, մասնակցել է 2 ընկերություն` «Էլլիպս Ջի Էյ» եւ «ՍՕՍ Սիսթեմս» ՍՊԸ, որն էլ հաղթող է ճանաչվել։ ԲԴԽ-ից փոխանցեցին՝ խոսքը բոլոր դատարանների հակահրդեհային համակարգերը կարգավորելու, վերազինելու մասին է։

Նշենք, որ մրցույթում հաղթող ճանաչված «ՍՕՍ Սիսթեմս»-ը 2020-ին տուգանվել էր Տնտեսական մրցակցության հանձնաժողովի կողմից, մոտ 21 միլիոն դրամով՝ մենաշնորհային դիրքը չարաշահելու համար։ ՏՄՊՊՀ-ն արձանագրել էր, որ  ՍՊԸ-ն չարաշահել է մենաշնորհի դիրքը՝ իրացման չհիմնավորված, խտրական գների, այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ այլ հավասար պայմաններում խտրական պայմանների (այդ թվում` գների) սահմանման կամ կիրառման, ապրանքի գնի չհիմնավորված պահպանման, չհիմնավորված բարձր գներ սահմանելով:

Այս ՍՊԸ-ի տնօրեն Վահագն Ծատուրյանը ճկուն մտքի տեր այն անձանցից է, որը կարողացել է աշխատել ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա իշխանությունների հետ՝ առաջ տանելով իր բիզնեսը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Թուրքիայի դռները բաց են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար․ Ֆիդան

Թուրքիայի դռները բաց են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար․ Ֆիդան

Թուրքիայի դռները բաց են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ «Մեր դռները բաց են Ռուսաստանի և...

Ի՞նչ թռիչքներ է իրականացրել բրիտանական ինքնաթիռը Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքում

Ի՞նչ թռիչքներ է իրականացրել բրիտանական ինքնաթիռը Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքում

Բրիտանական մասնավոր ընկերության ինքնաթիռը հերթականությամբ տեխնիկական թռիչքներ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի օդանավակայանների շուրջ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։ Մարտի վերջին Հայաստանի օդային տարածքում նկատվել էր (Flightradar24 կայքի միջոցով) Beech King...

Սուրբ Էջմիածնում նշվեց Ծաղկազարդի տոնը

Սուրբ Էջմիածնում նշվեց Ծաղկազարդի տոնը

Ապրիլի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել էր մանուկների...

Սլովակիայի պաշտպանության նախարարը Հայաստանին 2 անգամ օկուպանտ է ներկայացրել. Փաշինյանի կառավարությունն ասելիք չունի. «Հետք»

Սլովակիայի պաշտպանության նախարարը Հայաստանին 2 անգամ օկուպանտ է ներկայացրել. Փաշինյանի կառավարությունն ասելիք չունի. «Հետք»

Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը (Robert Kaliňák) այս տարվա փետրվար եւ մարտ ամիսներին տված հարցազրույցներում երկու անգամ հայտարարել է, թե իբր Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը: Սրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որեւէ քայլ չի...

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից իր կյանքի յոթ աքսիոմներն է փոխանցել

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից իր կյանքի յոթ աքսիոմներն է փոխանցել

Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ կարևոր աքսիոմներ, որոնցով առաջնորդվում է իր կյանքում: Նա խնդրել է հրապարակային դարձնել դրանք, որպեսզի մարդիկ ևս մտածեն դրանց շուրջ. «Մի հնդիկ փիլիսոփա ասել է, որ անգիտությունը սկիզբ չունի,...