ԲԴԽ-ն հերթական թանկարժեք գնումն է կատարել․ «Հրապարակ»

Ապր 3, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ-ն հերթական թանկարժեք գնումն է կատարել։ Նախագահ Արթուր Աթաբեկյանի որոշմամբ, 23 միլիոն դրամ է «դուրս գրվել»՝ հակահրդեհային համակարգերի վերազինման համար։ Հայտարարվել է մրցույթ, մասնակցել է 2 ընկերություն` «Էլլիպս Ջի Էյ» եւ «ՍՕՍ Սիսթեմս» ՍՊԸ, որն էլ հաղթող է ճանաչվել։ ԲԴԽ-ից փոխանցեցին՝ խոսքը բոլոր դատարանների հակահրդեհային համակարգերը կարգավորելու, վերազինելու մասին է։

Նշենք, որ մրցույթում հաղթող ճանաչված «ՍՕՍ Սիսթեմս»-ը 2020-ին տուգանվել էր Տնտեսական մրցակցության հանձնաժողովի կողմից, մոտ 21 միլիոն դրամով՝ մենաշնորհային դիրքը չարաշահելու համար։ ՏՄՊՊՀ-ն արձանագրել էր, որ  ՍՊԸ-ն չարաշահել է մենաշնորհի դիրքը՝ իրացման չհիմնավորված, խտրական գների, այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ այլ հավասար պայմաններում խտրական պայմանների (այդ թվում` գների) սահմանման կամ կիրառման, ապրանքի գնի չհիմնավորված պահպանման, չհիմնավորված բարձր գներ սահմանելով:

Այս ՍՊԸ-ի տնօրեն Վահագն Ծատուրյանը ճկուն մտքի տեր այն անձանցից է, որը կարողացել է աշխատել ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա իշխանությունների հետ՝ առաջ տանելով իր բիզնեսը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ում ջրհեղեղները և փոթորիկներն առնվազն 16 մարդու կյանք են խլել

ԱՄՆ-ում ջրհեղեղները և փոթորիկներն առնվազն 16 մարդու կյանք են խլել

ԱՄՆ կենտրոնական նահանգներում՝ Տեխասից մինչև Օհայո, սաստիկ փոթորիկների և ջրհեղեղների պատճառով զոհվել է առնվազն 16 մարդ. օդերևութաբանները զգուշացրել են, որ որոշ վայրերում գետերում ջրի մակարդակը կշարունակի բարձրանալ։ Ինչպես նշում է apnews.com-ը, հեղեղները մեծ վնաս են...

Իրանը լիովին պատրաստ է իր ամբողջ ուժով պատասխանել ցանկացած սպшռնшլիքի. Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

Իրանը լիովին պատրաստ է իր ամբողջ ուժով պատասխանել ցանկացած սպшռնшլիքի. Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին հայտարարել է, որ երկիրը լիովին պատրաստ է ամբողջ ուժով պատասխանել ցանկացած սպառնալիքի։ Այս մասին հաղորդում է Mehr-ը։ «Իրանը ձգտում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը։ Մեր բոլոր...

ԱԳՆ այս արձագանքը որակել այլ կերպ քան դավաճանական, ուրացող և ապազգային, դժվար է. Լևոն Քոչարյան

ԱԳՆ այս արձագանքը որակել այլ կերպ քան դավաճանական, ուրացող և ապազգային, դժվար է. Լևոն Քոչարյան

Լևոն Քոչարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. ԱԳՆ այս արձագանքը որակել այլ կերպ քան դավաճանական, ուրացող և ապազգային, դժվար է:  Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել...

Ով աչք ունի՝ թող տեսնի. Ով բանականություն ունի՝ թող գիտակցի. Ռուբեն Վարդանյան

Ով աչք ունի՝ թող տեսնի. Ով բանականություն ունի՝ թող գիտակցի. Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը խնդրել է ընտանիքին ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն։ Նա նաև կիսվել է իր որոշ մտքերով, որոնք կարող են օգտակար լինել աշխարհի տարբեր վայրերում ու տարբեր իրավիճակներում գտնվող մարդկանց։ Այդ մասին...

Ամփոփվել են մարտի 30-ի Փարաքարում և Գյումրիում ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները. ԿԸՀ

Ամփոփվել են մարտի 30-ի Փարաքարում և Գյումրիում ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ թիվ 14 և 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ապրիլի 6-ի նիստերում ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները։ Այսպիսով, Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկությանը...