«ԱԺ նախագահին գրություն է եկել Սեյրան Օհանյանից, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորները հրաժարվում են իր հետ մեկնել գործուղման»,- ԱԺ-ում ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը։ Նա ընդգծեց, որ իրենք ամեն անգամ գործուղումից առաջ կապնվում են ընդդիմադիր պատգամավորների հետ և ամեն անգամ ստանում են մերժումներ։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը արձագանքեց․ «Այո, այդ գրությամբ մենք տեղեկացրել ենք, որ Ալեն Սիմոնյանի՝ մեր գնահատմամբ հակապետական և հակահայկական հայտարարությունները թույլ չեն տալիս, որպեսզի մեր ներկայացուցիչները լինեն իր գլխավորած պատվիրակությունների կազմում»։
Մանրամասն՝ տեսանյութում։