Բաքվի դատարանը Էմին Հասիմզադեին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ «Հայաստանի օգտին պետական ​​դավաճանության» համար

Ապր 23, 2025

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատավճիռ է կայացրել Էմին Հասիմզադեի քրեական գործով, որը մեղադրվում է «պետական ​​դավաճանության և Ադրբեջանի սահմանադրական կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների մեջ»։

Ըստ ադրբեջանական Report-ի՝ դատավոր Թելման Հուսեյնովի նախագահությամբ տեղի ունեցած նիստում դատարանը Հասիմզադեին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։

«Ըստ գործի նյութերի՝ դատապարտյալը Հայաստանին է փոխանցել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու պետական ​​անվտանգությանը վնասող տեղեկություններ, սոցիալական ցանցերում հակապետական ​​կոչեր է արել և ազգամիջյան վեճեր հրահրել։ Բացի դրանից, նա մեղադրվում է Շուշի քաղաքից և այլ շրջաններից սոցիալական ցանցերի միջոցով իր հետ կապ հաստատած անձանց ցուցումով լուսանկարներ փոխանցելու մեջ։

Է. Հասիմզադեն Պետական ​​անվտանգության ծառայության կողմից պատասխանատվության է ենթարկվել Ադրբեջանի ՔՕ 274-րդ (Պետական դավաճանություն), 281.2-րդ  (Պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 283.1-րդ (Ազգային, ռասայական կամ կրոնական ատելության հրահրում) հոդվածներով»,–գրում է ադրբեջանական լրատվամիջոցը։

Նմանատիպ նյութեր

Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը. Ստեփան Դանիելյան

Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը. Ստեփան Դանիելյան

Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն: Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Եթե կան խնդիրներ, ապա դրանք լուծվում են միջպետական...

ՊՆ-ում նշանակումներ են եղել

ՊՆ-ում նշանակումներ են եղել

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ...

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ. Հակոբ Բադալյան

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս օրերին մի քանի անգամ լսեցի կամ ընթերցեցի մի քանի անձանց խոսք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ունի հնգամյա ժամկետ եւ այս տարի այն լրանում է: Հարգելիներ, ըստ երեւույթին ուշադիր չեք կարդացել...

Դիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն

Դիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն

Կայացել է Վաղարշապատ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական չորրորդ նիստը: Օրակարգային հարցերի զեկուցման ավարտին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտնել է պաշտոնաթողության և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Համաձայն տեղական...