Բաքվեցի բռնապետը աստիճանաբար բացում է խաղաքարտերը… Արա Պողոսյան

6 Հունվարի, 2026

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցի այս հատվածը ուղղակի կարելի է բնորոշել որպես. «թքել Հայաստանի իշխանությունների վրա».
​▪️ «Մենք սկսել ենք միջանցքի իրականացումը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից մի քանի ամիս անց: Ես կասկած չունեի, որ այդ ճանապարհը բացվելու է: Եթե կասկածներ լինեին, մենք, հավանաբար, նման միջոցներ չէինք ներդնի: Ես նույնիսկ իմ ելույթներից մեկում ասել եմ, որ այն բացվելու է ցանկացած ճանապարհով: Երբեմն նման հռետորաբանությունն էլ է անհրաժեշտ լինում, որովհետև դա, մեղմ ասած, խթանում է հակառակ կողմին:
​▪️ ԱՄՆ-ում Թրամփի մասնակցությամբ այս հարցի լուծումը ներկայացրեց այն որպես արդեն ամբողջությամբ լուծված հարց: Մեր ճանապարհները՝ և՛ երկաթուղին, և՛ ավտոճանապարհը, որոնք տանում են դեպի Հայաստանի հետ սահման, մոտ ժամանակներս պատրաստ կլինեն: Ավտոճանապարհի պատրաստվածությունը կազմում է մոտ 95 տոկոս, երկաթուղունը՝ 70 տոկոս: Մենք կարող ենք արագացնել այդ աշխատանքները: Սակայն, քանի որ Հայաստանի տարածքում դեռևս ոչ մի աշխատանք չի տարվում, մենք դրա մեծ անհրաժեշտությունը չենք տեսնում:
​▪️ «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը պետք է դիտարկվի որպես լուծված հարց: Ես չեմ հավատում, որ Հայաստանը կխուսափի դրանից: Դա կարելի է որակել որպես ինքնասպանություն, հատկապես եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփն այդ երթուղուն տվել է իր անունը:
​▪️ Ուզում եմ նաև տեղեկացնել, որ մեր նախաձեռնությամբ Աղբենդ ավանում կամուրջ է կառուցվում Արաքսի վրայով: Այսպիսով, այս տարածաշրջանից մենք փաստացի կունենանք երկու երթուղի. մեկը՝ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի տարածքով, երկրորդը՝ Արաքսի միջանցքը Իրանի տարածքով:
​▪️ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ մենք դա կանեինք ցանկացած դեպքում: Բայց լավ է, որ մենք դա անում ենք խաղաղ ճանապարհով: Ընդ որում, Հայաստանը, բնականաբար, նույնպես օգուտ կստանա դրանից: Որովհետև Հայաստանը կկարողանա դուրս գալ և դուրս կգա ներկայիս փակուղային վիճակից»:
Ահա այսպես, բաքվեցի բռնապետը աստիճանաբար բացում է խաղաքարտերը…»:

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...