Բաքուն պատրաստ չէ ո’չ ստորագրելու, ոչ էլ կյանքի կոչելու որևէ խաղաղության համաձայնագիր․ Արմեն Գևորգյան

Ապր 7, 2025

Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում ԵԽԽՎ Բյուրոյի և մշտական հանձնաժողովի գործունեության հաշվետվության ժամանակ․

«Հարգելի’ գործընկերներ,

Մեկ ամիս է անցել այն պահից, ինչ Հայաստանը և Ադրբեջանը հայտարարեցին այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին: Միջազգային հանրության կողմից այս լուրն ընդունվեց «կառուցողական խանդավառությամբ»՝ չնայած այն հանգամանքին, որ հայ հասարակությունը դեռ չի տեսել պայմանագրի տեքստը, որն այդպես էլ հրապարակված չէ:

Պայմանագիրը դեռ չի ստորագրվել:

Հայաստանում շատերն այժմ այդ գաղտնի «խաղաղության պայմանագիրն» ընկալում են որպես մի բան, որը մեզ հեռացնում է իրական խաղաղությունից: Ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու փոխարեն ընթացիկ բանակցությունները խոր անվստահություն են առաջացրել: Խաղաղության գաղափարն ինքնին խեղաթյուրվում է, և շատ հայեր ցավալի երկընտրանքի առաջ են կանգնած՝ ընդունել այն որպես նոր դարաշրջանի մեկնա՞րկ, թե՞ որպես վերջնական պարտության խորհրդանիշ:

Համոզված եմ՝ կհամաձայնեք, որ ցանկացած համաձայնագրի արժեք ոչ միայն այն ստորագրելու, այլև հստակ երաշխիքների և արդյունավետ իրագործման մեխանիզմների առկայության մեջ է: Երկարատև խաղաղությունը պահանջում է զսպումների և հավասարակշռության ամուր համակարգեր, հատկապես՝ փխրուն տարածաշրջանային համատեքստերում: Մեր դեպքում այդպիսի մեխանիզմները լիովին բացակայում են:

Բացի այդ, բանակցությունների ընթացքում ի սկզբանե արդարադատության և էսկալացիայի նվազեցման խթանմանը միտված միջոցներն այժմ բացառված են, և Ադրբեջանը ցույց տվեց, թե ինչպես են հեշտությամբ անտեսվում եվրոպական զսպման մոտեցումները:

Հարգելի’ գործընկերներ,

Թույլ տվեք մեկ անգամ ևս ձեր ուշադրությունը հրավիրել Բաքվում հայ գերիների նկատմամբ ներկայումս տեղի ունեցող խայտառակ դատավարությունների վրա: Դրանք շարունակելը հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ ո’չ ստորագրելու,  ոչ էլ իրականում կյանքի կոչելու որևէ խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ: Մենք չպետք է մոռանանք՝ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ համաձայնությունները պահպանելու պատմություն չունեն, ոչ էլ՝ այդպիսի պատմություն կառուցելու մտադրություն: Նրանց նպատակը խաղաղ գոյակցությունը չէ, այլ «պատմական հնարավորության» օգտագործումը՝ վերջնականապես լուծելու այն, ինչ նրանք դեռ անվանում են «հայկական հարց»:

Պարոն Նախագահ,

Մենք իրավացիորեն մշտապես ​​ուշադրություն ենք դարձնում Գազայում տիրող իրավիճակին։ Այդուհանդերձ շարունակում ենք անտեսել Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հայկական ժառանգության միտումնավոր ոչնչացումը: Նման աղետները կանխելու համար ստեղծված միջազգային մեխանիզմներն ու ինստիտուտները պարզապես չեն գործում։ Ադրբեջանը շարունակում է խախտել և անտեսել միջազգային դատարանների վճիռները, մինչդեռ միջազգային կազմակերպությունները տագնապալի անտարբերություն են ցուցաբերում հայերի՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու հիմնարար իրավունքների նկատմամբ։

Միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի լռությունն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բացահայտ խախտումների շուրջ, վկայում է կանոնների վրա հիմնված միջազգային կարգի փլուզման մասին»։

Նմանատիպ նյութեր

Կառավարությունն այսօր որոշում է կայացրել դե ֆակտո ընտրակաշառքի վերաբերյալ. Հակոբ Բադալյան

Կառավարությունն այսօր որոշում է կայացրել դե ֆակտո ընտրակաշառքի վերաբերյալ. Հակոբ Բադալյան

Կառավարությունն այսօր որոշում է կայացրել դե ֆակտո ընտրակաշառքի վերաբերյալ: Խոսքը անհուսալի վարկեր ունեցող անձանց ֆինանսավորման մասին է, որոնց վարկային պաշտավորությունը չի գերազանցում 3 միլիոն դրամը, իսկ մայր գումարը՝ 1 միլիոն դրամը: Իհարկե պայման է, որ «անհուսալի վարկ...

Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 151 մարդ

Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 151 մարդ

Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժ հետևանքով տուժել է 151 մարդ։ Զոհեր չկան։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ստամբուլի նահանգապետարանի հրապարակած տվյալները։ Քաղաքացիները վնասվածներ են ստացել բարձությունից խուճապահար ցատկելու հետևանքով․ Նրանց բուժումը...

Եթե «յան» ազգանունով մարդկանցից մեկը ձեզ ասի, թե «դա վաղուց էր» ապա իմացեք, որ ձեր առջև կանգնած է տականք և դավաճան․ Աբովյան

Եթե «յան» ազգանունով մարդկանցից մեկը ձեզ ասի, թե «դա վաղուց էր» ապա իմացեք, որ ձեր առջև կանգնած է տականք և դավաճան․ Աբովյան

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կարելի է երկար խոսել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակելու նպատակահարմարության մասին։ Կարելի է բերել բազմաթիվ փաստարկներ, գիտական, պատմական, քաղաքական բնույթի ապացույցներ։ Այս...

Վաշինգտոնը դուրս կգա Ուկրաինայի շուրջ  բանակցություններից, եթե Մոսկվան և Կիևը մերժեն ԱՄՆ-ի պլանը. Վենս

Վաշինգտոնը դուրս կգա Ուկրաինայի շուրջ  բանակցություններից, եթե Մոսկվան և Կիևը մերժեն ԱՄՆ-ի պլանը. Վենս

Միացյալ Նահանգները մշակել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շատ կոնկրետ առաջարկ, և Վաշինգտոնը դուրս կգա բանակցային գործընթացից, եթե Մոսկվան ու Կիևը չհամաձայնեն իր առաջարկած պլանին։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Թաջ Մահալ այցից...

Ստամբուլում ևս մեկ երկրաշարժ է գրանցվել

Ստամբուլում ևս մեկ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի ամենախոշոր քաղաքներից մեկում՝ Ստամբուլում, այսօր՝ ապրիլի 23-ին, գրանցվել է թվով 3-րդ երկրաշարժը: Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը կոչ է արել պետական ​​կառույցներին և բնակչությանը պատրաստ լինել ուժեղ երկրաշարժի: Ավելի վաղ գրանցվել էր ևս...