Բագրատ սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18 Ապրիլի, 2026

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրում է․ «Քիչ առաջ դուրս եկա Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, ուր այցելել էի Բագրատ Սրբազանին:

Վստահ եմ, որ տեղյակ եք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության նոր որոշման մասին, որին արդեն իսկ արձագանքել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Այս պատճառով Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից` իր ամենաթանկից:

Հավելեմ, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության այս նոր «քաղաքականությունը» ոչ միայն անարգում է Հայոց Եկեղեցու դավանորդների կրոնական զգացմունքները, այլև խախտում է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, համաձայն որի՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ […] ազատազրկման վայրերում […]»։

Նմանատիպ նյութեր

Վանաձորի Բուլղարական թաղամասում հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմին

Վանաձորի Բուլղարական թաղամասում հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմին

Երեկ՝ հուլիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են...

Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում․ «Ժողովուրդ»

Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում․ «Ժողովուրդ»

Երեկ առավոտից պայթած սկանդալը, երբ հրապարակվեց, որ Հայկ Կոնջորյանի եղբորը` Ավետ Կոնջորյանին իր տան շքամուտքի մոտ` տեսախցիկների առկայությամբ ծեծի են ենթարկել, իշխող թիմի համար տհաճ անակնկալ էր: Օգոստոսի 2-ի ԱԺ առաջին նիստից առաջ նման քրեական պատմությունը լուրջ հարված է...

240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. «Ժողովուրդ»

240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորների (որոշ բացառություններով՝ նաև ընդդիմադիր) դիլիջանյան, ծաղկաձորյան սեմինարների համար վճարել է պետությունը՝ ընդ որում, բավականին մեծ գումար՝ մոտ 630 հազար ԱՄՆ դոլար: Իհարկե, վերնագիրը վերապատրաստում, խորհրդատվություն,...

Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»

Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստը: Մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը ԱԺ անդրանիկ նիստը կվարի խորհրդարանի...

Մորը գրտնակով սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ»

Մորը գրտնակով սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ ՆԳՆ ոստիկանությունը 5 օր առաջ հայտնեց, որ բացահայտվել է Արագածոտնի մարզի Մելիքգյուղում շուրջ 4 ամիս առաջ կատարված սպանությունը։ Ըստ ոստիկանության՝ մարտին կենցաղային վիճաբանության ժամանակ 25 և 20 տարեկան եղբայրները գրտնակով սպանել են իրենց 56-ամյա...