Բացի Մարտուն Գրիգորյանից Գյումրու բոլոր առաջին համարները մանդատ են վերցրել. ցանկ

Ապր 14, 2025

Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ մանդատներ հանձնեց Գյումրու նորընտիր ավագանու անդամներին։

«Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը նոտարական վավերացմամբ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել թիվ 31 ԸԸՀ: Եվս մեկ ինքնաբացարկի դիմում ավելի վաղ ներկայացրել էր «Իմ հզոր համայնք»-ի ավագանու թեկնածու, մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանը:

Երկուսի թեկնածությունն էլ՝ որպես ավագանու անդամի թեկնածուներ, ուժը կորցրած ճանաչվեց:

Այնուհետև հանձնաժողովն անցավ մանդատների բաշխման գործընթացին:

Նոր ձևավորվող ավագանիում ամենաշատ ձայներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր»-ը կունենա թվով ամենաշատ մանդատները՝ 14, ՀԿԿ-ն՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը»՝ 6, «Մայր Հայաստան»-ը՝ 2, «Իմ հզոր համայնք»-ին բաժին կհասնի 3 մանդատ:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը իր 14 մանդատով ավագանու կազմում կլինի հետևյալ անձանցով.

  1. Մինասյան Սարիկ — Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար
  2. Մկրտչյան Վահագն — Գյումրի համայնքի ղեկավարի օգնական
  3. Բարսեղյան Էմմա — Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի ավագ մասնագետ
  4. Անանյան Լեվոն — ՀՀ էկոնոմիկայի նախարարությյան ներդրումային քաղաքականության բաժնի պետ
  5. Արամյան Շավարշ — ՀՀ ՆԳՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
  6. Հարությունյան Քնարիկ — «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
  7. Մանուկյան Հովհաննես — ՀԱՊՀ ԳՄ, ուսումնամեթոդական աշխատանքի գծով փոխտնօրեն
  8. Բաղդասարյան Էդգար — «ՍԷԲ» ՍՊԸ-ի տնօրեն
  9. Հայրապետյան Գալյա — ԱՁ «Գալյա Հայրապետյան», տնօրեն
  10. Հակոբյան Անդրանիկ — չի աշխատում
  11. Բեգզադյան Նարեկ — Գյումրու համայնքապետարանի ներդրումային ծրագրերի փորձագետ
  12. Բեյբուտյան Աստղիկ — «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկնինիկա»-ի տնօրեն
  13. Դավթյան Վահան — «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի տեխնիկական ղեկավար, կառավարիչ
  14. Նազարյան Լուսինե- ՔՈԱՖ ՀՄՀ , հաղորդակցման և օտար լեզվի մասնագետ

«Հայաստանի կոմունիստական» կուսակցության՝  8 մանդատ

  1. Ղուկասյան Վարդան- չի աշխատում
  2. Առաքելյան Ավետիս — Վարդան Ղուկասյանի փեսան, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ճարտարագետ-չափագետ
  3. Անանյան Լուսինե — չի աշխատում
  4. Ղուկասյան Գևորգ — Վարդան Ղուկասյանի եղբորորդին, չի աշխատում
  5. Սահակյան Սեդրակ — չի աշխատում
  6. Մեսրոպյան Նարինե — չի աշխատում
  7. Հարությունյան Արտակ -չի աշխատում
  8. Լալազարյան Կարինե- չի աշխատում

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 մանդատ

  1. Սիմոնյան Կարեն — Քարհատ մեքենա ՓԲԸ-ի տնօրեն
  2. Մուրադյան Աննա — չի աշխատում

«Մեր քաղաքը» դաշինք՝ 6 մանդատ

  1. Ադամյան Սվետլանա — ԱՁ-ի տնօրեն
  2. Գևորգյան Հովհաննես — չի աշխատում
  3. Գասպարյան Լիզա — Մարտուն Գրիգորյանի օգնական
  4. Գրիգորյան Կարեն — Մարտուն Գրիգորյանիի որդին, Տրանս-Ակնթարթ ՍՊԸ-ի հավատարմագրային կառավարիչ
  5. Բադալյան Կարեն — չի աշխատում:
  6. Եդիգարյան Վարդան — «Դուստր Ալիկա» ՍՊԸ-ի տնօրեն

«Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 մանդատ

  1. Մխիթարյան Ռուբեն Դավթի — պրոդյուսեր, «Վառուվի» ՍՊԸ-ի տնօրեն
  2. Կիրակոսյան Վահե Սամվելի — «Կիրակոսյաններ» ՍՊԸ-ի տնօրեն:

3.Մոսոյան Սուսաննա — «Սիմոնյան կրթական հիմնադրամ», դասընթացավարների թիմի ղեկավար:

Նմանատիպ նյութեր

Այս եղանակային պայմաններում ժողովրդի ներկայությունն ուղերձ է ամբողջ աշխարհին․ Իշխան Սաղաթելյան

«Ժողովրդի ներկայությունը ուղիղ պատասխան է թե՛ մեր թշնամիներին, թե՛ նրանց խամաճիկ` Հայաստանի կառավարությանը, ում թվում էր, որ այլևս կարող է փակել արցախյան էջը կամ ուրանալ Հայոց ցեղասպանությունը»,- Հանրապետության հրապարակում մեկնարկող...

«Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմը

Alphanews.am-ը գրում է․ Կարո՞ղ է արդյոք թուրքամետ վեկտորին կողմնորոշված գործող իշխանությունը ստիպել հրաժարվել հայերի խորհրդանիշ Արարատից: Կարո՞ղ են արդյոք հաջողության հասնել իրենց ջանքերում և ժամանակի ընթացքում հասնել...

Ահա այսպես են մանիպուլացնում մի ամբողջ ազգի, «գաղափարախոսի» կամ «նորաձև կրթվելու» պատմուճանի տակ․ Վահագն Սարոյան

Ահա այսպես են մանիպուլացնում մի ամբողջ ազգի, «գաղափարախոսի» կամ «նորաձև կրթվելու» պատմուճանի տակ․ Վահագն Սարոյան

Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այս աշխարհում երեք կատեգորիա կա, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման թեմայից անասելի լարվում են և պատրաստ են ամեն ինչ անել, որ այդ հարցի վերաբերյալ ոչ մի հիշատակում չլինի։ Առաջինը՝ Թուրքիան, հետո Ադրբեջանը և...

Շարունակական զիջման քաղաքականությունը վերջանում է ինքնասպանությամբ. Հրանտ Մարգարյան

Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ավանդական Ջահերով երթը: «Զա՛րկ, երբ հալածում են քեզ» և «Մի՛ ուրացիր» կոչերով են այս տարի առաջնորդվում երթի մասնակիցները: Կոչեր՝ ուղղված աշխարհին և, ցավոք,...

Սրբապիղծի ոտքը չպիտի լինի Ծիծեռնակաբերդում․ զոհվածի մայր

Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ավանդական Ջահերով երթը: «Զա՛րկ, երբ հալածում են քեզ» և «Մի՛ ուրացիր» կոչերով են այս տարի առաջնորդվում երթի մասնակիցները: Կոչեր՝ ուղղված աշխարհին և, ցավոք,...