ԱԺ օթյակից բռնությամբ դուրս հանելու գործով 5 լրագրող տուժող է ճանաչվել. «Ժողովուրդ»

Ապր 9, 2025

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից բռնությամբ դուրս հանելու գործով արդեն 5 լրագրող տուժող են ճանաչվել: Այս վարույթի հիմքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումն է:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, երբ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անթույլատրելի տեսակի նռնակներ էին պայթեցնում ոստիկանները, ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ լրագրողներին բռնությամբ դուրս հանեցին լրագրողական օթյակից, որպեսզի նրանք ԱԺ նիստը չլուսաբանեն: Այս առիթով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, և օրերս սկսել են Արաբկիրի բաժին հրավիրել օթյակում գտնված լրագրողներին՝ նրանց տուժող ճանաչելով: Տուժած լրագրողները թիվն այս պահին 5-ն է:

Փետրվարի 24-ին կոմիտե են հրավիրվել «24 նյուզ»-ի լրագրող Հերմինե Միքայելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, «5-րդ ալիք»-ի լրագրող Կարինե Մանգասարյանը, News.am-ի լրագրող Ռուզան Խաչատրյանը, որոնք ճանաչվել են տուժող և հարցաքննվել են:

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը կոնկրետ անուններ է տվել, թե ում ներկայությամբ են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտել, և ով է կանգնած վերահսկել իրավիճակը:

Այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք հայտնում, սակայն հետևում ենք Կոմիտեի քննության ընթացքին՝ սպասելով պատասխանատու պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու գործընթացին:

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներկայացրել 2024թ. հունիսի 12-ի դեպքի առիթով և հրապարակել էր «Պատգամավորները քաշքշում են միմյանց, ընդմիջման ժամանակ. կրքերը չեն հանդարտվում» վերտառությամբ տեսանյութ: Տեսանյութի 4-րդ րոպեի 45-րդ վայրկյանից լսվում է, թե ինչպես են լրագրողներին, ձեռքերից քաշելով, դուրս հանում օթյակից, մինչդեռ ԱԺ նիստը տեղի էր ունենում բաց ընթացակարգով, այսինքն՝ այն կարող էր ձայնագրվել, տեսանկարահանվել, լուսանկարահանվել, ուղիղ հեռարձակվել: Անհայտ անձը (ամենայն հավանականությամբ՝ ԱԺ անվտանգության աշխատակիցներից որևէ մեկը) ստիպում է լրագրողներին դուրս գալ օթյակից, ինչով նա խոչընդոտում է լրագրողների մասնագիտական գործունեությունը:

Հիշեցնենք նաև, որ դեռ անցած տարի գրել էինք՝ ««Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները այդ պահին գտնվել են օթյակում և արձանագրել, որ ՊՊԾ աշխատակիցներին այդ հրահանգը անձամբ տվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը և անձամբ օթյակի միջանցքում հետևել է, թե ինչպես են լրագրողներին բռնությամբ դուրս հանում օթյակից»»։

Նմանատիպ նյութեր

Թուրքիայում իզուր են շտապում ցնծալ, թե PKK-ն զինաթափվում է․ Վարուժան Գեղամյան

Թուրքիայում իզուր են շտապում ցնծալ, թե PKK-ն զինաթափվում է․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․ «Քրդական բանվորական կուսակցությունը (հայտնի PKK հավապմամբ) այսօր տարածած պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարել է, որ զինաթափվում է, ինքնալուծարվում է և դադարեցնում է զինված պայքարը։ Թեև թուրքական ու միջազգային մեդիաներն ու...

«Ի դեպ». ՔՊ-ի ապահոված աննախադեպ «ազատ մամուլը»

Ի դեպ, մի քանի օր է, ինչ կալանավորվել է հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանը։ Վերջինիս փաստաբանն ահազանգում է, որ Աղեկյանին Գյումրու ոստիկանությունում՝ տեսախցիկների առաջ, ստիպել են հանել հագուստն ու անցկացրել մարմնի զննություն,...

Նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրքիան

Նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրքիան

Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրիքիան: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Վատիկանից տարբեր լրատվամիջոցների թղթակիցներ հայտնում են, որ Հռոմի Լևոն 14-րդ Պապի առաջին այցելության ուղղությունը կարող է...

Երեկ փոշու պարունակությունը օդում 3,9 անգամ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Երեկ փոշու պարունակությունը օդում 3,9 անգամ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է․ «Մայիսի 11-ին Երևանում դիտված ուժեղ քամին, որի առավելագույն արագությունը հասել է 20մ/վ, պայմանավորված է եղել ամպրոպային գործունեությամբ, այն առաջացել է ամպրոպային ամպում, այսինքն ձևավորվել է հենց...

Հավը գցում են մեքենայի տակ, ասում եք՝ «ընդդիմությո՛ւն, դուք մեղավոր եք». Արծվիկ Մինասյան

Բոլոր տոները վերացրել եք, դուք բերում եք սուգ, ավեր, կոտորած: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան՝ դիմելով ՔՊ-ականներին: «Նախկին նախագահների ժամանակ կերտվել է անկախ Արցախ, Հայոց...