ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին կարգադրություն է ստորագրել, ըստ որի կանանց միջազգային տոնի առթիվ Ազգային ժողովի կին պատգամավորներն ու կին աշխատողները կպարգևատրվեն 70 հազար դրամի չափով։
Կարգադրությամբ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը: