ԱԺ երեկվա ծեծկռտուքը խոր արմատներ ուներ. պլանը տապալվեց․ «Ժողովուրդ»

Ապր 23, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում կատարվածը, որքան էլ որ տհաճ միջադեպ որակվեց, այնուամենայնիվ, խոր արմատներ ուներ, եւ ՔՊ-ի կողմից գծագրված առավել մեծ պլան տապալվեց: Խնդիրը միայն Ցեղասպանության ուրացման պատժի մասին նախագիծը չէր:

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ին մոտ կանգնած խորհրդարանական աղբյուրներից պարզեց, որ երեկ ՔՊ-ականները մտադիր էին «Դաշնակցության» ղեկավար Իշխան Սաղաթելյանի վրա հարձակվել, ցուցադրաբար ծեծկռտուք սարքել հենց նրա հետ: Անգամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում չզսպեց իր էմոցիաները` թիրախավորված քննադատելով եւ վիրավորելով Իշխան Սաղաթելյանին:

Վահագն Ալեքսանյանն էլ հայտարարեց, թե տելեգրամյան ալիքները գրում են` խժդժություններ են հրահրվելու առաջիկա օրերին, խմբեր են ձեւավորվում եւ այլն:

Կարճ ասած՝ ՔՊ-ականները ցանկանում էին, ԱԺ-ում իրենց համարձակությունը ի ցույց դնելով, կանխել հնարավոր այն բախումները փողոցում, որոնց հնարավորության մասին խոսում էր ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:

Սակայն Իշխան Սաղաթելյանը չտրվեց սադրանքի, չխառնվեց քաշքշուկին, եւ ՔՊ-ի պլանները ձախողվեցին: Դրա համար շատերը քաշքշուկի ժամանակ բղավում էին՝ «իջի, ամբիոնի մոտ խոսի», որպեսզի առավել հարմար լիներ ծրագրի իրագործումը:

Նկատենք նաեւ, որ երեկ հատուկ լկտիությամբ աչքի ընկան ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որը փողոցային բառապաշարով էր բղավում, ինչպես նաեւ Ալավերդիում պարտված՝ համայնքի ղեկավարի թեկնածու, պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը էլի բղավում էր՝ խուլիգանական վարքագիծ դրսեւորելով: Դե իսկ սադրանքը կազմակերպեց Նիկոլ Փաշինյանի քավորը` Վահե Ղալումյանը` պատգամավոր Գեղամ Մանուկյանի վերնաշապիկի օձիքից քաշքշելով: Նա ակնհայտորեն ձգվում էր դեպի Իշխան Սաղաթելյանը, սական «Հայաստան» խմբակցության պատգամավորները թույլ չտվեցին ՔՊ-ականներին հասնել Սաղաթելյանին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է չափազանց վատ տրամադրությամբ․ «Փաստ»

Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է չափազանց վատ տրամադրությամբ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է չափազանց վատ տրամադրությամբ և ավելի ամրացած գիտակցությամբ, որ երկու լարի վրա խաղալու իր ցանկությունը տապալված է: Նրա ներքին լարվածությունն ավելի է աճել, երբ արդեն...

Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը

Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը

Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև առավոտյան է կրակել, հայտնում է լրագրող Ոսկան Սարգսյանը։ «Մայիսի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել: Այդ կրակահերթերը գյուղի ուղղությամբ չեն եղել։ Մայիսի 13-ի...

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ  Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված վերջին ջանքերը։  Ռիա նովոստիին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը: «Մայիսի 12-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի...

Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունն արդեն չի փրկում․ «Հրապարակ»

Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունն արդեն չի փրկում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը երեկ քննության առավ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, որը ներկայացրել է արդարադատության նախարարությունը։ Նիստին դատավոր Հովսեփյանը մեկ միտք էր...