Ազգային ժողովում տեղի ունեցավ կազմակերպված հերթական շոուն․ Գառնիկ Դանիելյան

Մրտ 15, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ կազմակերպված հերթական շոուն։

Ինչ-որ մեկի հրահանգով Ազգային ժողով ժամանած ոստիկանները տուգանեցին ինձ էլեկտրոնային ծխախոտ օգտագործելու համար։

Թեմային չէի անդրադառնա, եթե այն չստանար հանրային հնչեղություն, և համարեի, որ սա ընդամենը պարզ օրինաչափություն է։ Մինչդեռ, մինչ օրս տեղի ունեցած իրադարձությունները փաստում են այլ բանի մասին։

Դեռևս անցած տարվանից, երբ Կիրանցում տեղի էր ունենում հայրենահանձնում, ՃՈ տեսուչները պարբերաբար հետևում էին ինձ, կանգնեցնում ավտոմեքենաս և ստուգում, օրինակ, կրակմարիչի առկայությունը։

Մի քանի անգամ էլ վարչական ակտ է կազմվել՝ իբև ամրագոտի չկապելու համար։ Այնինչ, բոլոր դեպքերում բողոքարկելուց հետո շահել եմ դատը։

Դրան հաջորդեցին ավտոմեքենայիցս գողությունները։ Անցել են ամիսներ, և ոստիկանությունը առ այսօր ոչինչ չի արել հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ։

Շաբաթներ առաջ ևս մեկ գողության դեպք տեղի ունեցավ՝ մեքենաս այրելու փորձով։ Առ այսօր որևէ տեղեկություն չկա նաև այս գործի առնչությամբ։

Եվ այսպես, հերթական զիջումների շուրջ իմ երեկվա կոշտ քննադատական ելույթից հետո՝ չսպասելով, որ նիստը վերջանա, ժամանում են ոստիկաններ ու հայտնում, որ պետք է ընդմիջման ընթացքում IQOS օգտագործելու համար ինձ տուգանեն։

Նշեմ, որ Ազգային ժողովի ողջ պատմության մեջ սա առաջին նման դեպքն էր։

Պատահականությու՞ն է, թե՞ ինձ թիրախավորելու, անհանգստություն պատճառելու փորձ, թողնում եմ Ձեր հայեցողությանը»։

Նմանատիպ նյութեր

Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում գտնվող հագուստի շուկայում

Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում գտնվող հագուստի շուկայում

Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում՝ «Վոկզալնայա Պլոշչադ» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող հագուստի շուկայում։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները։ Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջ խմբեր։ Նախնական տվյալներով, զոհեր չկան։ Հրդեհի բռնկման...

Պետությունը մթերում ապահովեց և 3.7 մլն դրամն «անհետացավ» կոնյակի գործարքից. «Ժողովուրդ»

Պետությունը մթերում ապահովեց և 3.7 մլն դրամն «անհետացավ» կոնյակի գործարքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խաղող մթերողների բունտը կանխելու, փողոցները փակելու աղմուկից խուսափելու համար ՀՀ Կառավարությունը կոնյակի սպիրտ է գնել կոնկրետ գործարանից՝ պարտադրելով նրան քաղաքացիներից խաղող մթերել: Բայց երբ գնված կոնյակի սպիրտը Կառավարությունը վաճառել...

Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին․ «Հրապարակ»

Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու ամիս առաջ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ազատման դիմում ներկայացրեց: Նրա հեռանալու մասին լուրերը ավելի վաղ շրջանառվում էին` մոտ մեկ տարի շարունակ։ Պատճառն, ըստ հավաստի տեղեկությունների, միջազգային...

Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ. «Իրավունք»

Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Արցախցիների մոտ «նա ստարտ» տրամադրություն է։ Ներկայացուցչությունից բոլորին տեղեկացվել է, որ մոտ օրերս լուրջ գործընթացներ են սպասվում, ու կարեւոր է 120 հազար արցախցիների մասնակցությունը։ Օրը եւ գործողությունների պլանը դեռ կազմակերպիչները չեն...

Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Փաշինյանի դեմ բունտ է հասունանում․ «Հրապարակ»

Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Փաշինյանի դեմ բունտ է հասունանում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, կարծում է, որ «Կրթվելը նորաձեւ է» շարժումը հազարավոր մարդկանց աջակցությունն է վայելում, եւ ընդամենը մի 50 «չարացած ու ագրեսիվ հայրենակիցներ» կան, ովքեր «շատ բարձր են պահում տգիտության պատիվը»։ Տիկնոջ...