Ի աջակցություն գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ ասելով․
«Ինչո՞ւ ենք մենք այստեղ, ի՞նչն է մեզ միավորում․ արյունը լեզուն հավատը, մշակույթը, պատմությունը, մեր քարքարոտ, հրաշք երկիրը։ Մեզ միավորում է այն, որ տանել չենք կարողանում սուտը, կեղծիքը, անարդարությունը, բռնությունը։ Մեր տեսակը սա՛ է, ձեր տեսակը սա՛ է։ Այսօր մարդկային տեսակների կռիվ է։ Մի կողմում փոքրիկ խմբակ է՝ անողնաշար, ստախոս, վախկոտ, փողասեր, խոստումնազանց, մեր տեսակը ատող, օտարին ծառայող։ Բայց նրանք՝ այդ փոքր խմբակը, մեր երկրում զավթել է իշխանությունը։ Եվ այստեղ կանգնած յուրաքանչյուրիս ամոթն է, որ դեռ նրանք իշխանություն են։ Ֆորմալ իշխանություն են՝ ոստիկանությամբ, ԱԱԾ-ով, դատախազով, քննիչով, ստրկամիտ դատավորներով։ Իշխանությունը պահելու մոլգար մոլուցքով։ Բայց սա, սիրելի ժղովուրդ, ժամանակավոր, ֆորմալ վիճակ է, իրական իշխանությունը դուք եք։
Ուժեղ, ազնիվ մարդիկ բանտարկված են սրանց ցուցումով։ Ուժայինների կամակատար ղեկավարներին եմ ասում՝ ուզեք թե չուզեք, արդարությունը վերականգնվելու է, և դուք կանգնելու եք օրենքի առաջ։
Ես այստեղ եմ՝ որպես Սամվել Կարապետյանի ընտանիքի բարեկամ։ Համեմատեք այդ ընտանիքը, այդ գերդաստանը սրանց հետ։ Մուշ, Ալաշկերտից սերող, խոսքի տեր, քահանաների, ուսուցիչների ժառանգ, համերաշխ, ուս-ուսի աշխատող, ստեղծող, ունեցածը տասնյակ հազարավորներին բաշխող, բարեգործ, աշխարհում հեղինակություն ունեցող, և մեզ հեղինակություն բերող։ Համեմատեք այս ընտանիքի կրթված, գործունյա երեխաներին սրանց հետ, և թող մեր ժողովրդի յուրաքանչյուր անդամ ինքը որոշի որ կողմում է։
Մի օրինակ միայն սրանց ստորության աստիճանից։ Մի ՔՊ-ական ապուշ ասում է՝ Կարապետյանները ոչ մի զոհվածի ընտանիքի չեն օգնել։ Պարզվում է՝ միայն մի ուղղությամբ օգնել են 4059 ընտանիքի։ Բայց բնականաբար՝ առանց այդ մասին բարձրաձայնելու։ Ժողովուրդ ջան, տեսեք մարդու և անասունի տարբերությունը։
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի քաղաքացի, արցախցի, սփյուռքահայ, Սամվել Կարապետյանը չի կոտրվելու, այս գերդաստանը չի կոտրվելու, թեկուզ ԱԱԾ-ում՝ սրբազանները, մեր մյուս քաղբանտարկյալները չեն կոտրվելու, կոտրվելու են սրանք, վստահ եղեք։
Մեր խնդիրն է, մեր պարտքն է փոխել այս վիճակը, ուժեղ, ազգային, արարող մարդկանց համախումբ, թիմ բերել իշխանության։ Մենք դա անելու ենք։ Հիմա հարց՝ ինչպե՞ս։ Մեր ձևով»։
Աղվան Վարդանյանի ելույթն ամբողջությաբ՝ տեսանյութում։