Այսօր մենք նույն իրականության առջև ենք ո´չ միայն արտաքին թշնամու, այլ նաև ներքին թշնամու դեմ․ Բագրատ Սրբազան

28 Մայիսի, 2026

«Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի հաղթանակի տրամաբանությունից ծնվեց մեր անկախ Հայաստանը:

Ծնվեց լքված, կեղեքված, հիվանդ, ցեղասպանված ժողովրդի կամքից, հաղթանակի ձգտումից: Ծնվեց այն ժամանակ, երբ մեր ժողովուրդը ինքնագիտակցության, ինքնաճանաչողության բարձրակետին էր հասել` հասկանալով, որ դա իր վերջին հանգրվանն է` ականջալուր լինելով Գևորգ Ե Սուրենյանց հայրապետի կոչին. «Իմ ժողովուրդը դեռ վերջին խոսքը չի´ ասել անարգ թշնամուն և այդ խոսքը լինելու է ՀԱՂԹԱԿԱՆ»:

Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի փոքրիկ խոսքը պատճառ եղավ արթնացնելու, ոտքի հանելու և հաղթանակի տեսիլքը վերադարձնելու այս ժողովրդին։ Հայրապետն ասաց՝ ես չեմ լքի Մայր Աթոռը, այլ կնահատակվեմ այստեղ որպես գահակալ։ Նա այս խոսքերով ժողովրդին հրավիրեց տեր կանգնելու, ծառա լինելու իր սրբություններին, իր ինքնությանը, իր գոյությանը:

Այսօր մենք նույն իրականության առջև ենք ո´չ միայն արտաքին թշնամու, այլ նաև ներքին թշնամու դեմ` նախ մեր տունը ազատագրելու, և ապա մեր տունը վերականգնելու մեր պատվի և մեր կյանքի հետ միասին:

Շնորհավո´ր տոնդ, անկախ Հայաստա»

Բագրատ Սրբազան
28.05.2025

Նմանատիպ նյութեր

Իրանը պահանջել է Ուկրաինայից փոխհատուցում՝ իրանական նավի հետ կապված միջադեպից հետո

Իրանը պահանջել է Ուկրաինայից փոխհատուցում՝ իրանական նավի հետ կապված միջադեպից հետո

Իրանը պահանջել է Ուկրաինայից փոխհատուցում՝ իրանական նավի հետ կապված միջադեպից հետո: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: «Ուկրաինայի ԱԳ նախարարը վստահեցրել է ինձ, որ իրանական նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել, և որ Ուկրաինան չի ձգտում իրավիճակի...

ՀՀ ՊՆ-ն հերքում է զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու լուրը

ՀՀ ՊՆ-ն հերքում է զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու լուրը

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկը տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից: Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և սուտ տեղեկություններ տարածելուց, ինչպես նաև հասարակության շրջանում ՀՀ բանակի հեղինակությունը...

Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է

Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է

Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող Ա․Հ-ն. նրա վիճակն այնքան ծանր է եղել, որ ստիպված են եղել տեղափոխել Կանազի հոսպիտալ։ Այս մասին ահազանգում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ «Քիչ առաջ ահազանգ ստացա, որ դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային...

Սա լավագույն հանդիպումներից մեկն էր, որ ես երբևէ ունեցել եմ ԱՄՆ  նախագահի հետ․ Նեթանյահու

Սա լավագույն հանդիպումներից մեկն էր, որ ես երբևէ ունեցել եմ ԱՄՆ նախագահի հետ․ Նեթանյահու

Ես ավարտեցի նախագահ Թրամփի հետ հիանալի հանդիպումը։ Երբ ասում եմ հիանալի, դա միայն խոսքեր չեն։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Զրույց լիակատար գործընկերությամբ, փոխադարձ աջակցությամբ, Իրանի միջուկային զենք չունենալու ընդհանուր նպատակի,...

Երևանի կենտրոնական գերեզմшնատնից գnղացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը և մոմակալները

Երևանի կենտրոնական գերեզմшնատնից գnղացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը և մոմակալները

Հուլիսի 19-ին գողության հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ...