Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե «Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, գնում ենք ուրիշ ճանապարհով»։
Դեմոյանը գրել է․
«Ղարաբաղյան շարժումը չշարունակելու թեզի շրջանառումն ընդամենը նպատակ ունի կոծկել ու չխոստովանել, որ հենց իրենց միջոցով այդ շարժումը փոշիացնելով, այն փոխակերպվել է Հայաստանի լինել-չլինելու հարցի: Ղարաբաղը արդեն հանձնել է, բայց ասում է՝ շարժումը չպետք է շարունակվի:
Դրա հետ փախկապակցված հաջորդ մտքի գոհարը կհնչի մոտավորապես այսպես. «Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ միջազգային սուբյեկտ, ապացուցել է իր անկենսունակ լինելը, հետևաբար, մենք պետք է տարալուծվենք մեկ այլ, ավելի զորեղ պետական կազմավորման մեջ»:
Հիշեցնեմ՝ Հայաստանի կադաստրի վկայականի բացակայության թեզը, երբ սկիզբ առավ, ոնց շարունակվեց ու ինչ արդյունքներ գրանցվեցին մինչ այս պահը:
Կրկնում եմ. Արցախյան շարժման ավարտի ազդարարմամբ, այսօր ազդարարվեց հայկական պետականության լուծարման ավարտափուլի հետհաշվարկը»: