ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈՒՂԻՂ | Հանրահավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության

Մրտ 29, 2025

Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենում մեծ հանրահավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության:

Օրակարգային հիմնական հարցերն են՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակման ջանքերը և Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանությունը:

Նախապես տարածված հաղորդագրության մեջ կազմակերպիչները հորդորում են բոլոր արցախցիներին և Արցախի ցավով ապրող մեր մնացած հայրենակիցներին մասնակցել հավաքին և մեր միասնական ձայնը բարձրացնել Հայաստանում և միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար:

Հանրահավաքը կազմակերպում է «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը», որը ձևավորվել է արցախյան ու հայաստանյան բազմաթիվ կազմակերպությունների ու հանրային գործիչների կողմից՝ ապահովելով լայն համախմբում այս նպատակի շուրջ:

Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը չարամտորեն ապակողմնորոշում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ

Ադրբեջանը չարամտորեն ապակողմնորոշում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ

2025թ․ հունիսի 21-22-ը Ստամբուլում գումարված՝ Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարական խորհրդի հերթական նիստի արդյունքում ընդունվել է հայտարարություն, որի, ինչպես նաև առանձին բանաձևերում՝ Հայաստանին և տարածաշրջանին վերաբերող հատվածները...

Իրանում հայտարարել են, որ կշարունակի պատասխան հարվածները ԱՄՆ-ի վրա

Իրանում հայտարարել են, որ կշարունակի պատասխան հարվածները ԱՄՆ-ի վրա

Իրանը կշարունակի պատասխան հարվածները՝ ի պատասխան ԱՄՆ-ի հարձակումներին, Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները պետք է դադարեցվեն, եթե նրանք բանակցություններ են ուզում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի պաշտոնյային։ «Իրանը կշարունակի իր պատասխան հարվածները՝ ի...

ՀՀ-ում շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի փոփոխություն չի գրանցվել

ՀՀ-ում շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի փոփոխություն չի գրանցվել

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի մասնագետների կողմից Սյունիքի մարզում տեղադրվել է «Վաղ ահազանգման ճառագայթային մոնիթորինգային համակարգի» մեկ կայան, որն ապահովում է շրջակա միջավայրի...

Մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքները

Մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքները

Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ: Բահրեյնաը, ԱՄԷ-ն, Քաթարը, Քւվեյթը, Հորդանանը փակել են իրենց օդային տարածքները։ Մինչ այդ դիվանագիտական խողովակներով Իրանն ամերիկյան կողմին տեղյակ է պահել հարձակման մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն...

«Դալմա Գարդեն Մոլի» ողջ թիմը աջակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին

«Դալմա Գարդեն Մոլի» ողջ թիմը աջակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին

«Դալմա Գարդեն Մոլի» հայտարարությունը․ «Մոլը արդեն ավելի քան տասը տարի Հայաստանի շոփինգի և բիզնես մշակույթի որակապես նոր էջն է, բայց Դալման երբեք միայն առևտրի կենտրոն չի եղել։ Դալման հազարավոր աշխատատեղեր ստեղծեց, դարձավ երևանցիների ամենասիրելի ժամանցի ու զվարճանքի...