Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի բակում բողոքի ակցիա է։
Այսօր՝ մայիսի 8-ի առավոտից աշակերտները դասադուլ են իրականացնում։ Նրանք պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը։
Նույն պահանջով աշակերտների ծնողները ստորագրահավաք են կազմակերպել։ Լրագրողների հետ զրույցում նրանք նշել են, որ մինչև որոշումը չչեղարկվի, աշակերտները դպրոց չեն գնալու։
Ակցիան առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։