Տեղի է ունենում միջոցառում՝ նվիրված «Հայոց տուն» նախաձեռնության մեկնարկին։
Նախաձեռնության հաղորդագրության մեջ նշված է․
«Հայոց տուն»-ը հայկական էլիտայի ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված, ապակուսակցական կառույց է՝ հայությանն ու հայոց պետականության գաղափարին նվիրյալ և փորձառու գործիչների ներգրավմամբ: Նախաձեռնության նպատակն է անվտանգության, արտաքին ու ներքին քաղաքականության, տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, հոգևոր, մշակույթի, գիտության, կրթության և այլ ոլորտներում կայացած ու շահագրգիռ հայ մասնագետների միավորումը՝ հայկական պետականության ու հայության ազգային ռազմավարության հիմնադրույթների մշակման նպատակով: Հայոց տունը նաև նպաստելու է հայ երիտասարդության ներուժի բացահայտմանը` միտված Հայաստանի և հայ ազգի բարգավաճմանը:
Մասնակիցներ՝
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյան
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյան
Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյան
Դիզայներ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռ, գիտության, մշակույթի, հասարակական այլ գործիչներ։
Նախատեսվում է «Հայոց տան» մանիֆեստի ներկայացումը, ելույթներ։
Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։