Երեկվանից անհետ կորածների հարազատները փակ են պահում Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հստակություն և պատասխանատու մոտեցում իրենց հարազատների ճակատագրի հարցում։ Նրանք մտահոգված են, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի փոփոխությունը կարող է խաթարել մինչ այդ ընթացող հումանիտար բանակցությունները։
Տաթև Սողոյանը, ում եղբայրը անհետ կորածներից է, ընդգծում է, որ իրենց պահանջը առաջին հերթին վստահություն ստանալն է նոր նշանակված պաշտոնյաներից։
«Մտահոգությունը մեկն է՝ հումանիտար բանակցությունները կարող են փակուղի մտնել երեկվա իրադարձությունների հետևանքով։ Այս իշխանությունները թաղում են անհետ կորածների հարցը», — նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։