Այս գործերն անխուսափելիորեն քննվելու են․ Ստեփան Դանիելյան

Հնս 9, 2025

«Քպականները, ռեժիմի պարագլուխների մակարդակում, սպառնում են ձայնագրություններ տարածել, դրանով իրենց վրա վերցնելով դրանց պատասխանատվությունը»,-գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ու շարունակում.

«Հետաքրքիր քրեական գործերի քեյսեր են սպասվում.

— ինչ ճանապարհով են ձեռք բերվել այդ ձայնագրությունները,

— հատուկ ծառայություններն ինչպես են օգտագործվում իրենց համար անցանկալի անձանց հեղինակազրկելու համար,

— հատուկ ծառայություններն ինչ անօրինական գործունեությամբ են զբաղված,

— մարդկանց մասնավոր կյանքի գաղտնալսումներ ու գաղտնա նկարահանումների օրինականության խնդրի ուսումնասիրություններ:

Հ.Գ. Սահմանադրական դատարանի շրջափակման ու դատավորներին ծեծելու գործը, ՍԴ կազմի անօրինական փոփոխության գործը, վարչապետի հրահանգով մարդկանց ասֆալտին պառկեցնելու ու նկարահանումները սոցցանցերում տարածելու գործը դեռ իրենց հերթին են սպասում: Այդ գործերն անխուսափելիորեն քննվելու են»։

Նմանատիպ նյութեր

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն ընդգծում է՝ թուրք-ադրբեջանական շահերի տեսանկյունից Իրանի դեմ սկսված պատերազմը լավ հնարավորություն է՝ առաջ մղելու իրենց օրակարգը։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայում է։ Թեև պաշտոնական առիթը 2023 թ. երկրաշարժից տուժածների համար...

Սամվել Կարապետյանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի. Զախարովա

Սամվել Կարապետյանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի. Զախարովա

Մենք ասել ենք, որ Ռուսաստանի քաղաքացին, ռուս ձեռնարկատերը, ինչպես ցանկացած այլ ՌԴ քաղաքացի և ռուս ձեռնարկատեր եթե կապվում է մեր դեսպանատան, ռուսական կողմի հետ միշտ օգնություն և աջակցություն է ստանում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին...

Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն. Ռոբերտ Քոչարյան

Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն. Ռոբերտ Քոչարյան

Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողությունն էր։ Ազգային խայտառակություն է, երբ մեծ ներդրողը և բարեգործը, ում գործունեության արդյունքները ակնառու են թե՛ սփյուռքում և թե՛ Հայաստանում, առանց որևէ հիմքի բանտ է...

Արամ Սարգսյանի կուսակիցը ընտրվեց ՍԴ դատավոր

Արամ Սարգսյանի կուսակիցը ընտրվեց ՍԴ դատավոր

Քիչ առաջ Արտակ Զեյնալյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ Նրա օգտին կողմ է քվեարկել 67 պատգամավոր։ Նշենք, որ ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունից հայտնել էին, որ խմբակցության...

Փաշինյանը չի մեկնի Մինսկ՝ մասնակցելու ԵԱՏՄ նիստին. Բելառուսի ԱԳ նախարար

Փաշինյանը չի մեկնի Մինսկ՝ մասնակցելու ԵԱՏՄ նիստին. Բելառուսի ԱԳ նախարար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մինսկ և հեռակա կարգով կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նիստին, հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը։ ԵԱՏՄ անդամ պետությունների (Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան) մյուս ղեկավարները,...