Այս ամենը խաղ չէ, ավելին` դառը և դաժան իրականություն է. Արա Պողոսյան

18 Հունվարի, 2026

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարածաշրջանային ու գլոբալ անկայունության, մեզ շրջապատող տարածաշրջանում հակամարտությունների սրման ֆոնին ուղղակի ցնցող է հայերիս վերաբերմունքը մեր շուրջը կատարվողին։ Դեռ հասարակ ժողովուրդը մի կողմ, բայց ավելի տարակուսելի է մասնագետ ու փորձագետ, քաղաքական դերակատար ու քաղաքական ակտիվություն ունեցողների վարքագիծը:
Տպավորություն է, որ ճնշող մեծամասնությունը ֆուտբոլային ֆան ակումբի անդամ է և մեր առաջ Բարսելոնա -Ռեալ Մադրիդ ֆուտբոլային խաղն է, որտեղ ֆուտբոլային ֆան ակումբի անդամները երկրպագած ակումբի հաղթանակն են տենչում, իսկ պարտության դեպքում էլ միայն տրամադրությունն է ընկնելու:
ԵՒ միայն քչերը` որակյալ քչերը, որ հասկանում են, թե այս ամենը խաղ չէ և կարող է քիչ հեռու փչող քամին հասնել նաև իր տուն…
Զավակների մի խումբ էլ կա, որ ինքը լինելով օտար քամիների ֆանատ, որոշում է իր ֆանտազիաները կապել մարդկանց գլխին…
Այնինչ այս ամենը խաղ չէ, ավելին` դառը և դաժան իրականություն է, որտեղ ո’չ թե արժեքներով են ուժեղներն առաջնորդվում, այլ շահերով` շատ պարզ ու կոնկրետ շահերով։ Էմոցիաները թողնելով թույլերին ու մակերեսային մտածողներին։
Եթե քո ելակետը Հայաստանն ու Հայաստանի շահը չէ, ապա դու ընդամենը «ֆան ակումբի» գործիքն ես, որին օգտագործելու և դեն են շպրտելու»:

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...