Այս աղետաբեր իրականության մեջ բացառիկ անելիք ունեն մեր մտավորականները, ո՞ւր եք Դուք, թե նորեն հերթական իշխանությանն եք հաճոյանում. Հայր Ասողիկ

Հնս 12, 2025

«Տարածաշրջանային լրջագույն զարգացումների, անիմանալի արհավիրքների առջև է կանգնած մեր Երկիրը: Համազգային համերաշխություն և միասնություն կայացնելու փոխարեն՝ ազգային ինքնության և արժեհամակարգի հիման վրա, Երկրի պետական ու քաղաքական գործիչները և ուժերը զբաղված են միմյանց քարկոծելով, միմյանց խաչելով… »,-գրել է Հայր Ասողիկ Կարապետյանը։

Հայր Ասողիկը շարունակել է. «Ավելին, իշխանությանց որոշ բարձր և խոնարհ ներկայացուցիչներ՝ ծանր կերպով մեղանչում են Սահմանադրության, օրենքների և միջազգային նորմերի առջև՝ բարբարոսաբար հարձակվելով Հայոց Եկեղեցու վրա. Ամենայն Հայոց Հայրապետը Եկեղեցու նվիրապետության մարմնացումն է և շնորհաբաշխության աղբյուրը, ուստի նրա Անձը կերպավորում է Եկեղեցու ամբողջությունը: Սա աստվածաբանական խորհուրդ է, որի ընկալման համար պահանջվում է համապատասխան կրթություն ու գիտություն: Չկա այս ամենը՝ պետք է իսպառ լռել ու կարկամել:

Իսկ այս աղետաբեր իրականության մեջ բացառիկ անելիք ունեն մեր մտավորականները՝ բարձր և խոնարհ: Ո՞ւր եք Դուք: Որտե՞ղ է Ձեր կենդանի պատը՝ ողջախոհ, հաշտարար, փրկարար:

Ազգային պետությունն ու Ազգային Եկեղեցին են վտանգված, իսկ Դուք լռո՞ւմ եք: Թե նորեն հերթական իշխանությանն եք հաճոյանում՝ անսկզբունք կրկնելով անհեթեթ մտքեր, հարցեր ու խոսքեր, ինչպես օրինակ՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը…

Արթնացեք, ձայն հանեք, երևան եկեք և ջանքեր գործադրեցեք կանխելու նոր արհավիրքները: Նաև, առավել ևս նաև  Ձեր անսկզբունքայնության և անգործության պատճառով է, որ տարիներ շարունակ կորուստներ ու ողբերգություններ ունեցավ Հայաստանն ու մեր ազգը…

Ողջախոհություն ունեցեք և օրինակ վերցրեք բարձր Մտավորական պետական գործչից՝ ՀՀ առաջին Նախագահից, ով իմաստությունն ունեցավ ի դեմս Տ. Տ. Վազգեն Ա. Հայրապետի հերոսացնելու Հայոց Եկեղեցին, իսկ այսօր աջակից ու զորակից լինելու Հերոս Եկեղեցու գահակալին եւ Տ. Տ. Վազգեն Ա. Հայրապետի արժանահաջոդին՝ առաքինազարդ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Այս նկարագիրն ու կեցվածքը հարկավոր է ազգին, պետությանն ու իշխանություններին, քանի որ Դուք՝ մտավորականներդ եք կոչված կերտելու մերազնյա ԱՐՇԱԼՈՒՅՍԸ»։

Նմանատիպ նյութեր

Տիկին Մանասյանն այս հարցերը թողած որոշել է բարեփոխվելու հորդորներ անել փաստաբանական համայնքին. Վարազդատ Հարությունյան

Տիկին Մանասյանն այս հարցերը թողած որոշել է բարեփոխվելու հորդորներ անել փաստաբանական համայնքին. Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Այնքան լավ կլիներ, որ տիկին Մանասյանը նույն ջանասիրությամբ` իրար հետևից հայտարարություններով, անդրադառնար. 1) վարչապետի և հանրային իշխանության այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ամենօրյա ռեժիմով տարածվող ատելության...

Սանտեխնիկի են բերման ենթարկել. 3 օր ապօրինի պահել. Գեղամ Մանուկյան

Սանտեխնիկի են բերման ենթարկել. 3 օր ապօրինի պահել. Գեղամ Մանուկյան

Իմ որդին ոչինչ, ինքը վարժ է ձերբակալություններին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13–ին, Ձերբակալման պահման վայրի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որի որդին՝ Տարոն Մանուկյանը 3 այլ դաշնակցական երիտասարդների հետ ազատ...

Արդեն քանի օր է՝ հեղուկ գազով բեռնատարները չեն կարողանում մտնել ՀՀ. Գառնիկ Դանիելյան

Արդեն քանի օր է՝ հեղուկ գազով բեռնատարները չեն կարողանում մտնել ՀՀ. Գառնիկ Դանիելյան

Անհասկանալի իրավիճակ է ստեղծվել Ռուսաստանից հեղուկ գազ ներկրող բեռնատարների պարագայում։ Արդեն որերորդ օրն է՝ խոչընդոտվում է վրացական անցակետում տասնյակ գազատարների մուտքը Հայաստան։  Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հուլիսի 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին և 17-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում,սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ...

8 ամսական Ջուլիան, մեկ գիշեր անցկացնելով բանտախցում, արդեն ունեցել է առողջական խնդիրներ. փաստաբան

8 ամսական Ջուլիան, մեկ գիշեր անցկացնելով բանտախցում, արդեն ունեցել է առողջական խնդիրներ. փաստաբան

Լիանա Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը գրել է․ «Այսօր՝ 13.07.2025 թ., վաղ առավոտյան այցելել եմ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ՝ տեսնելու Լիանա Հարությունյանին։ Լիանան մինչ այս պահը դեռ շոկի մեջ է։ Իր լարված վիճակին գումարվել է նաև ամբողջ գիշերվա ընթացքում...