Այն, ինչ պատրաստ է ստորագրել Փաշինյանը, բովանդակային առումով հենց վերջնագիր է. «Փաստ»

20/03/2025 09:09

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց. «Խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»: Ինչպես կես-կատակ նշում էին շատերը սոցցանցերում, մեկ էլ տեսար՝ այդ համաձայնագիրը երկու օրինակից տպեց, միակողմանի ստորագրեց և ուղարկեց Բաքու:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա նախ պետք է նշել, որ Փաշինյանը պատրաստ է թշնամու հետ ստորագրել մի փաստաթուղթ, որի բովանդակությունն անհայտ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Ու դա, ի դեպ, անում է այն նույն Նիկոլ Փաշինյանը, որ կուրծք էր ծեծում՝ բղավելով Հանրապետության հրապարակով մեկ, թե ինքը երբեք ժողովրդի թիկունքում համաձայնություն չի ստորագրի: Հետո, իհարկե, ստորագրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, հիմա սա է պատրաստվում ստորագրել: Իսկ այն, ինչ նա պատրաստվում է ստորագրել, իրականում «խաղաղության համաձայնագի՞ր» է:

Ընդհանրապես, ի՞նչ է դա: Առկա հրապարակային ու պաշտոնական հայտարարությունները, փորձագետների մեկնաբանությունները թույլ են տալիս պնդել, որ գործնականում գործ ունենք վերջնագրի կամ, ինչպես շատերն են գնահատում, բացահայտ կապիտուլ յացիայի հետ: Բացի այլ պահանջներից, Ադրբեջանը Հայաստանին ու հայ ժողովրդին սպառնում է պատերազմով: Բայց ամբողջ հարցն այն է, որ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները ևս Հայաստանին ու հայ ժողովրդին սպառնում են պատերազմով: Այսինքն, ահաբեկում են, տեղեկատվական ու ապատեղեկատվական տեռորի են ենթարկում:

Ըստ որում, հարց է ծագում, թե այդ ինչ ու այդ ինչպես են «խաղաղության պայմանագիր» բանակցել, որ այն սպառնալիքներով է «մատուցվում»: Երկրորդ՝ առնվազն հրապարակային դաշտում առկա տեղեկության համաձայն, այդ «համաձայնագրում» արտացոլված են Ադրբեջանի միակողմանի շահերն ու պահանջները, այսինքն՝ ստանալու բան (բաներ) ունենում են բացառապես Ադրբեջանը և Թուրքիան, իսկ Հայաստանը միայն զիջողի, տվողի, պահանջ կատարողի դերում է:

Հետևություն. այն, ինչ պատրաստ է ստորագրել Փաշինյանը, բովանդակային առումով հենց վերջնագիր է: Ու, այո, այն ոչ մի կերպ «խաղաղության» մասին չէ: Թեկուզ այն պատճառով, որ միակողմանի «խաղաղություններ» չեն լինում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՔՊ-ի «լրատվամիջոցը» հարցո՞ւմ է հորինել

ՔՊ-ի «լրատվամիջոցը» հարցո՞ւմ է հորինել

Անկախ դիտորդական առաքելությունը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ականատեսի օրագիր N4 ՀՀ ընտրական օրենսգիրքը արգելում է ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործության փորձերը։  Civic.am լրատվական կայքը հրապարակել է Գյումրի համայնքի ընտրություններին մասնակցող...

Տեղեկություն չունեմ, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների. Ռասմուսեն

Ես շատ մտահոգ եմ ադրբեջանական հռետորաբանությամբ։ Հուսով եմ՝ միջազգային հանրությունն ու ԵՄ երկրները, մյուս երկրներն իրենց ազդեցությունը կունենան Ադրբեջանի վրա՝ պնդելով, պահանջելով, որպեսզի հնարավորինս արագ ստորագրի  Հայաստանի հետ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I Բողոքի ակցիա՝ բռնություն կիրառող ոստիկաններին պատժելու պահանջով

Մի խումբ քաղաքացիներ այսօր՝ մարտի 0-ին դարձյալ բողոքի ակցիա են իրականացնում քննչական կոմիտեի մոտ,․ որտեղ հարցաքննության է հրավիրված արցախցի Տիգրան Ուլուբաբյանը։ Քննչական կոմիտեի դիմաց նախորդ օրը ևս հավաք էր օրերս...

ԱԺ հանձնաժողովի ՔՊ-ական նախագահը դիմել է ադրբեջանցի գործընկերոջը՝ հանդիպման առաջարկով

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության...

Միջուկային զենք թե՞ Կոկա-Կոլա. ի՞նչ կկատարվի Թրամփի սեղանի կարմիր կոճակը սեղմելու դեպքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցույց է տվել՝ ինչ կպատահի, եթե սեղմի Սպիտակ տան աշխատասենյակի գրասեղանին գտնվող կարմիր կոճակը: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ կոճակն անհրաժեշտ է դիետիկ Coca-Cola պատվիրելու, այլ ոչ թե միջուկային զենք գործարկելու համար։ «Բոլորը կարծում են, որ դա...

Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված մի շարք փողոցներ փակ են լինելու

ՀՀ ՆԳՆ-ն տեղեկացնում է. «Մարտի 20-ին կայանալիք Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղի մասնակիցների, ինչպես նաև երկրպագուների ու զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նպատակով 19։00-ից 23։00-ն ընկած միջակայքում ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Չարենցի, Ալեք Մանուկյան,...

Դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով հասնել արդարության հնարավոր չէ. Ռոման Երիցյան

Դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով հասնել արդարության հնարավոր չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը: «Որևէ ոստիկանի լիազորություններ չեն կասեցվել։ Նրանք շարունակում են պաշտոնավարել և ըստ իս՝ ակտիվորեն խոչընդոտել քննությանը՝...

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ վիրավորել է լրագրողի

«Մի քիչ էն կողմ, էլի, Դուք էն կողմ կանգնեք»,- լրագրողների հետ ճեպազրույցում թիրախավորելով Tribune.am կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին, ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ...

Ըստ էության, սա արժեհամակարգերի միջև խորը անդունդի վառ արտահայտույթյունն է․ Էլինար Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հռիփսիմե Ջեբեջյան, շատ ցավում եմ քպ-ական մի պատգամավորի պատճառով քո ապրումների և հուզմունքի համար: Այն, որ սա պատգամավորին վայել վարքագիծ չէ, կարծում եմ բոլորի համար է ակնհայտ: Այն, որ...

ՔՊ-ն ու քույր կառույցը փախան 17,000 քաղաքացու համահեղինակած տրանսպորտի սակագնի մասին նախագծի քննարկումից. Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը գրել է. «Ժողովրդավար համարվող ՔՊ-ն ու քույր կառույցը փախան 17,000 քաղաքացու համահեղինակած տրանսպորտի սակագնի մասին նախագծի քննարկումից Երևանի տրանսպորտի ուղեվարձի հարցը հերթական անգամ ցույց տվեց, որ գործող իշխանությունը...