Իրենք ավելի լավ է գնահատական տան, թե ինչպես են վերաբերվում իրենց կուսակցության ղեկավարին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի դեմ ՔՊ-ակնների ելույթներին։
«Նիկոլ Փաշինյանն, օրինակ, ասում էր՝ պատերազմի ընթացքում կարող էինք շուտ կանգնացնել ու ունենալ նույն արդյունքը՝ ավելի քիչ զոհերով։ Եթե մի դեպքում խոսում են զինվորի հաց կտրելուց, որին ես խիստ կասկածում եմ, չեմ հավատում դրան, ապա մյուս դեպքում խոսում ենք մարդկանց կյանքերի մասին։ Իրենք ավելի լավ է թող սրան գնահատական տան»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։