«Այլընտրանքը պատերազմն է» խոսույթը դարձրել են հանրությանը սարսափի մեջ պահելու գործիք. Վարդան Ոսկանյան

Ապր 16, 2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր ալիքում գրել է.

«Երբ այս կամ այն հերթական զիջումն է արվում Բաքվի բարբարոսական վարչախմբին՝ որպես «հիմնավորում», հաճախ բերվում է, իբր, անխոցելի հետևյալ, այսպես կոչված, փաստարկը՝ «ի՞նչ է, պատերա՞զմ եք ուզում, այլընտրանքը պատերազմն է»։

Ոչ մի բանական մարդ իրականում պատերազմ չի ցանկանում, բայց սա չի նշանակում, թե «պատերազմ» բառը պետք է դառնա սեփական հանրությանը սարսափի մեջ պահելու գործիք։

Այս անմիտ խոսույթն առաջ մղողներին պետք է հարց տրվի՝ իսկ ինչո՞ւ 2020թ. ի վեր պատերազմի մշտական սպառնալիքի պայմաններում Հայաստանը պատրաստ չէ դրան, կամ, պատկերավոր ասած, առնվազն չի դարձել այնքան փշոտ, որպեսզի նրան կծել ցանկացողը գոնե մտածի լնդերի անդադար և տևական արնահոսության մասին»:

Նմանատիպ նյութեր

Վարդանյանի մեղքը այն էր, որ 10 հոգի մարդ էլ հետը չուներ, որ հարձակվեր․ Աննա Գրիգորյան 

Ես եկա այն եզրահանգման, որ Քննչական կոմիտեում գործերը կարվում են բացառապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Պարոն Պողոսյանը ինձ ասում է՝ գիտեք իրավական...

Աննա Պետրոսյանը միաձայն ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ

Աննա Պետրոսյանը միաձայն ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ ընտրվեց Աննա Պետրոսյանը: Պատգամավորների քվեարկության համաձայն՝ Աննա Պետրոսյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 60 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0: Հիշեցնենք, որ Աննա Պետրոսյանի թեկնածությունը Մրցակցության պաշտպանության...

Ի՞նչ ադեկվատությամբ են որոշումներ կայացվել պատերազմի ժամանակ. Սեյրան Օհանյան

Նույնիսկ խաղաղ պայմաններում տեսնում ենք, թե ինչպես է երկրի ղեկավարությունն ինքն իրեն կորցնում: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հարց բարձրացնելով, թե ի՞նչ ադեկվատությամբ են...

Ձեր կույր հավատարմությանը կնախանձի անգամ Վահագն Ալեքսանյանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին 

Պարոն Պողոսյան այն կույր հավատարմությունը, որ դուք տածում եք առ այս իշխանություններ, առ Նիկոլ Փաշինյան, դրան կնախանձի անգամ Վահագն Ալեքսանյանը և Արթուր Հովհաննիսյանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...

Եթե որևէ մեկն ի վիճակի չէ իմ ելույթը լսել, կարող է դուրս գա դահլիճից․ Գառնիկ Դանիելյան

«Այն հանցագործությունները, որոնք մնում են անպատիժ, ծնում են նոր հանցագործություններ»,- ԱԺ-ում դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ մեջբերով խոշտանգման, գողության բազմաթիվ փաստեր,...