Այդ մարդն ադեկվատ չէ, իր հոգեբանական վիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում․ Արթուր Խաչիկյան

Հնս 18, 2025

«Հայաստանում ստեղծվում  է սուլթանի ինստիտուտ․ մենք կունենանք սուլթան, որը կկարողանա երբ ուզի, ում ուզի բանտարկի, ում ուզի՝ մեղադրի»,- ճեպազրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը, որը ևս դատարան էր եկել՝ սատարելու գործարար Սամվել Կարապետյանին, ում նկատմամբ խափանման միջոցի հարցն է քննարկվում այս պահին։

«Պարոն Կարապետյանն ուղղակի սատարել է մեր եկեղեցուն, որևէ կոչեր չի արել։ Պարզ է, որ Հայաստանը դարձել է տոտալ բռնապետություն, որով ղեկավարում է մի մարդ, որն անգամ ադեկվատ վիճակում չէ, իր հոգեբանական վիճակը շատ լուրջ մտահոգություն է առաջացնում՝ դատելով իր գրառումներից։

Եթե այսպես շարունակվի, մի քանի շաբաթ հետո կարող է պահանջ ներկայացվել Թուրքիայի կողմից, որ որոշ եկեղեցիներից հանեն խաչերը՝ նշելով, թե դրանք աղվանական եկեղեցիներ են, նույն բանը, ինչ որ արվում է Ադրբեջանում, 300 հազար ադրբեջանցի շուտով ճանապարհի վրա կարող է լինել, Սյունիքը կարող են զիջել։ Այսինքն, այս մարդը կարծում է, որ կարող է անել ինչ ուզում է։ Դա շատ վտանգավոր է։ Մեր ընտրությունն է այսօր՝ հանդուրժե՞նք, որ դառնանք բռնապետություն և կորցնենք Հայաստանը, թե՞ ոչ։ Դա մեր ընտրությունն է»,- ասաց Արթուր Խաչիկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հոգևորականների կալանավորման մասին հաղորդումները լուրջ մտահոգություններ են առաջացնում․ ԵՀԽ

Հոգևորականների կալանավորման մասին հաղորդումները լուրջ մտահոգություններ են առաջացնում․ ԵՀԽ

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարությունը՝ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների վերաբերյալ․ «Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների...

Հայաստանում այս պահին ավելի մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինել․ Նարեկ Կարապետյան

ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկությունից հետո շենքից դուրս եկավ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը, ում ներկաները ողջունեցին ծափերով։ Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը նշեց. «Առավոտ եկել էին մեր տուն խուզարկության, հետո...

«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը դառնում է քննարկման թեմա միջազգային հարթակներում․ Թահիր Միրկիշիլի

«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը դառնում է քննարկման թեմա միջազգային հարթակներում․ Թահիր Միրկիշիլի

«Զանգեզուրի միջանցքի» և «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հետ կապված հարցերը դառնում են քննարկման թեմաներ միջազգային հարթակներում: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Թահիր Միրկիշիլին: Նրա խոսքով՝...

ԲԴԽ-ն դատավոր Մասիս Մելքոնյանին հայտարարեց նկատողություն

ԲԴԽ-ն դատավոր Մասիս Մելքոնյանին հայտարարեց նկատողություն

Այսօր՝ հուլիսի 8-ին, ԲԴԽ-ն հրապարակել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին կարգապահական պատասխանտվության ենթարկելու վերաբերյալ որոշումը։ Խորհուրդը որոշել է բավարարել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և...

Հայաստանի իշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել, նույնիսկ բեմադրված մահափորձեր․ Արծվիկ Մինասյան

Հայաստանի իշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել, նույնիսկ բեմադրված մահափորձեր․ Արծվիկ Մինասյան

Այսօր Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքը պատահական չէ։ Իշխանությունները լայնածավալ հարձակում են սկսել ընդդիմության վրա։ Այս մասին հուլիսի 8-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական...