Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ 6 վիրավորներից երկուսն անչափահասներ են

14 Հուլիսի, 2026

Հուլիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 172 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Խաչիկ Կ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Գայանե Վ․-ն, 21-ամյա Նանար Կ․-ն, 7-ամյա Ն․ Կ․-ն, 17-ամյա Հ․ Գ․-ն և 64-ամյա Լուսածին Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:

Վթարի մասին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արթուր Հարությունյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ որոշ գործընկերներ հրահրել են այս գործընթացը․ Փաշինյանը՝ ԵՄ-ի հետ մերձեցման մասին

ԵԱՏՄ որոշ գործընկերներ հրահրել են այս գործընթացը․ Փաշինյանը՝ ԵՄ-ի հետ մերձեցման մասին

Եվրոպական միությունը Հայաստանի համար շոշափելի առևտրատնտեսական գործընկեր է, սակայն այժմ հարցը համեմատության մասին չէ, այլ այն մասին, որ Հայաստանի համար այլընտրանքներ ստեղծվեն։ Այս մասին օգոստոսի 7-ին ռուս լրագրողների հետ զրույցում հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ «ԵԱՏՄ որոշ...

Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ

Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ

ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմը հայտարարություն է տարածել․ «Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ ______ Օգոստոսի 7-ը հայոց պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր: Դատում են Ամենայն Հայոց...

Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ երկրի վրա. The Wall Street Journal

Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ երկրի վրա. The Wall Street Journal

Ամերիկյան հետախուզության նոր հաշվետվությունների համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ վճռականությունը՝ առաջիկա մի քանի տարիներին իրականացնելով սահմանափակ հարձակում դաշնակից երկրի վրա, հաղորդել է The Wall Street Journal-ը։...

Սպառնալիքների անվերջ պահանջները կատարելով՝ չեք կարող սպառնալիքը զսպել․ Քրիստինե Վարդանյան 

«Մեր ամբողջ խնդիրն այն է, որ դուք պատմության մեջ չեք կարող օրինակ ցույց տալ, երբ սպառնալիքը հնարավոր է եղել զսպել, սպառնալիքին հնարավոր է եղել դիմագրավել, ագրեսորին հնարավոր է եղել զսպել՝ իր բոլոր պահանջները կատարելով։ Չեք կարող պատմության...

Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է, այլ ստորացվածի վիճակից դուրս գալը․ Աղվան Վարդանյան

«Այս խորհրդարանի, ընդհանրապես մեր իրականության գլխավոր հարցը այն չէ, թե Հայաստանը որքանով կկարողանա Ռուսաստանից անկախ քաղաքականություն վարել, այդպես փորձում է ներկայացնել ՔՊ-ն։ Անկախության հռչակումից ի վեր, 90-ականներից սկսած, մեր...