Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ-ի 25 մլրդը հետ բերեք ու ամեն շենքի տակ մի հատ մանկապարտեզ սարքեք։ Այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
«Ունենք իշխանություն, որը 7 տարի է իշխանության է և եկել է իշխանության բացարձակապես նախորդ իշխանությունների ապօրինությունների մասին խոսելով։ Պարզ հարց եմ տալիս՝ 7 տարվա ընթացքում քանի՞ մանկապարտեզ եք հետ բերել։ Մի հատ էդ սաղ խլված, գողացված, օտարված մանկապարտեզների համընդհանուր գումարը հաշվեք ինչքան է եղել ու ասեք Տիգրան Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ-ի 25 մլրդ դրամը դրանից մե՞ծ է թե՝ փոքր»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեանյութում։