Ավինյան Տիգրանը՝ որպես փոքրամասնության «քաղաքապետ», այլևս վերջացած է․ Գևորգ Ստեփանյան

Մյս 5, 2025

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Արձանագրենք, որ Երևանի 9% քվե ստացած ՔՊ-ն ու անձամբ Ավինյան Տիգրանը «գերի» են Հանրապետություն կուսակցության ճիրաններում, իսկ քաղաքն ու քաղաքացիները ժամանակավոր «գերության» վերջիններիս մոտ։

Երևանի կառավարումը ձախողած ու թանկացումների հեղինակները՝ ՔՊ-ն ու Հանրապետությունը այսուհետ «առևտուր» անելուց բացի, կանցնեն իրար հանդեպ շանտաժի լեզվով շփվելուն։

ՔՊ-ն անզորությունից ու աթոռները կորցնելու վախից՝ տեղի տվեց ու հնազանդ «հարսի» պես երդվեց՝ աչք փակել բոլոր անօրինությունների վրա։

Ավինյան Տիգրանը՝ որպես փոքրամասնության «քաղաքապետ», այլևս վերջացած է։

Քաղաքի կառավարումը թևակոխեց մի նոր «խոր» ճգնաժամ, որի քաղաքական կյանքի օրերը հաշված են։

Ավինյանի որոշումը՝ ընդունում ենք ի՛ գիտություն…

ՔՊ-ին հանրապետության ճիրաններից, իսկ Երևանը սրանցից ազատելու համար ջանք ու եռանդ չենք խնայելու։

Արտահերթ ընտրություններին չկա՛ ուրիշ տարբերակ»։

Նմանատիպ նյութեր

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2024-2025 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի...

Հնդկա–պակիստանյան կոնֆլիկտը դեռ անակնկալներ կմատուցի աշխարհին. Արա Պողոսյան

Հնդկա–պակիստանյան կոնֆլիկտը դեռ անակնկալներ կմատուցի աշխարհին. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իրադարձություններն արդեն խոսույթի մակարդակում այլ հետաքրքիր զարգացում են ստանում։ Հնդկա–պակիստանյան հակամարտության վերջին ակտիվ փուլի ընթացքում Պակիստանն անընդհատ հայտարարում էր, թե Հնդկաստանը որևէ նշանակալի օբյեկտ չի կարողացել խոցել,...

Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությանը ցուցմունք են տվել «տուժողները»

Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությանը ցուցմունք են տվել «տուժողները»

Նախօրեին Բաքվում շարունակել է Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, «ցուցմունք են տվել տուժողները», իբր «Հայաստանի զինված ուժերի կողմից Քարվաճառի Բաշլիբել (Ապահեն) գյուղի բնակչության ոչնչացման...

Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է չափազանց վատ տրամադրությամբ․ «Փաստ»

Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է չափազանց վատ տրամադրությամբ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է չափազանց վատ տրամադրությամբ և ավելի ամրացած գիտակցությամբ, որ երկու լարի վրա խաղալու իր ցանկությունը տապալված է: Նրա ներքին լարվածությունն ավելի է աճել, երբ արդեն...

Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը

Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը

Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև առավոտյան է կրակել, հայտնում է լրագրող Ոսկան Սարգսյանը։ «Մայիսի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել: Այդ կրակահերթերը գյուղի ուղղությամբ չեն եղել։ Մայիսի 13-ի...