ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն իր ելույթի ժամանակ անդրադարձավ Նոր Նորքի թաղապաետարանում օրերս տեղի ունեցած միջադեպին։
«Ի վերջո ավելի խիստ մեղադրանք է դրվել ծեծվողի վրա, քան ծեծողի։ Ու Նիկոլ Փաշինյանը, «չընդունելով բռնությունը», ասում է՝ դե մարդ է, կարող է ինքնատիրապետումը կորցնել։ Բայց երբ Արմեն Գրիգորյանն անհաջող միտք էր արտահայտել, չեն ասել՝ դե մարդ է, կարող է սխալ է արտահայտվել, տարել են կալանքի ու էդ մարդը մահացել է դատարանի դահլիճում։ Երբ, օրինակ, գիտնական Ղարիբ Բաբայանը բորբոքվել է հրապարակի ադրբեջանական ակցիայից, չեն ասել՝ տուն-տեղ կորցրած մարդ է, կալանքի միջնորդություն են ներկայացրել։ Երկակի ստանդարտներն ուղղակի ճչացող են»,- ասաց Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։