Արփի Դավոյանը հարցաքննվել է որպես վկա․ «Ժողովուրդ»

Մրտ 25, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի գործողությունների մասով քննությունը քննչական կոմիտեում դեռեւս շարունակվում է։ Ինչ է այսքան քննում նախաքննական մարմինը եւ ինչի է ապասում՝ թերեւս դժվար չէ կանխատեսել։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն հետեւյալ բովանդակությամբ, որ 2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը: Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը: Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է: Հաշվի առնելով այդ իրողությունը, համաձայն ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ խնդրում ենք տեղեկացնել.

Ի՞նչ գործ է եղել հարուցված, որով անցել է Արփի Դավոյանը:
Ի՞նչ կարգավիճակ ունի նա քրեական գործով:
Ի՞նչ փաստական հանգամանքներ են պարզվել Արփի Դավոյանի գործունեության մասով:

Ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքացի Արփի Դավոյանը հարցաքննվել է որպես վկա եւ դատավարական այլ կարգավիճակ չի ունեցել։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Այսպիսով, Արփի Դավոյանը, որ օրուգիշեր ԱԺ ամբիոնից բարոյախրատական դասեր է տալիս ընդդիմախոսներին, քրեական գործով վկա է անցնում:
Իհարկե, վկայից մեղադրյալ մեկ քայլ է, բայց թերեւս ոչ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Կամ դա կլինի այն ժամանակ, երբ Արփի Դավոյանը դուրս գա խմբակցությունից:

Ի դեպ, ամիսներ շարունակ թիմից նեղացած Արփի Դավոյանը չի մասնակցում ՔՊ վարչության նիստերին: Տիգրան Ավինյանի մասով կոռուպցիոն ներթիմային բացահայտումներից, դրա հետևանքով՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում մերժվելուց հետո Արփի Դավոյանը նեղսրտել է, չի գնում կուսակցության վարչության նիստերին:

Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի հետեւել այս գործի քննությանը:
Հավելենք, որ այս քրեական վարույթը դեռեւս 2023 թվականից մեր ուշադրության կենտրոնում է, սակայն մինչ օրս որևէ տեղաշարժ չկա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը չարամտորեն ապակողմնորոշում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ

Ադրբեջանը չարամտորեն ապակողմնորոշում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ

2025թ․ հունիսի 21-22-ը Ստամբուլում գումարված՝ Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարական խորհրդի հերթական նիստի արդյունքում ընդունվել է հայտարարություն, որի, ինչպես նաև առանձին բանաձևերում՝ Հայաստանին և տարածաշրջանին վերաբերող հատվածները...

Իրանում հայտարարել են, որ կշարունակի պատասխան հարվածները ԱՄՆ-ի վրա

Իրանում հայտարարել են, որ կշարունակի պատասխան հարվածները ԱՄՆ-ի վրա

Իրանը կշարունակի պատասխան հարվածները՝ ի պատասխան ԱՄՆ-ի հարձակումներին, Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները պետք է դադարեցվեն, եթե նրանք բանակցություններ են ուզում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի պաշտոնյային։ «Իրանը կշարունակի իր պատասխան հարվածները՝ ի...

ՀՀ-ում շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի փոփոխություն չի գրանցվել

ՀՀ-ում շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի փոփոխություն չի գրանցվել

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի մասնագետների կողմից Սյունիքի մարզում տեղադրվել է «Վաղ ահազանգման ճառագայթային մոնիթորինգային համակարգի» մեկ կայան, որն ապահովում է շրջակա միջավայրի...

Մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքները

Մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքները

Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ: Բահրեյնաը, ԱՄԷ-ն, Քաթարը, Քւվեյթը, Հորդանանը փակել են իրենց օդային տարածքները։ Մինչ այդ դիվանագիտական խողովակներով Իրանն ամերիկյան կողմին տեղյակ է պահել հարձակման մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն...

«Դալմա Գարդեն Մոլի» ողջ թիմը աջակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին

«Դալմա Գարդեն Մոլի» ողջ թիմը աջակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին

«Դալմա Գարդեն Մոլի» հայտարարությունը․ «Մոլը արդեն ավելի քան տասը տարի Հայաստանի շոփինգի և բիզնես մշակույթի որակապես նոր էջն է, բայց Դալման երբեք միայն առևտրի կենտրոն չի եղել։ Դալման հազարավոր աշխատատեղեր ստեղծեց, դարձավ երևանցիների ամենասիրելի ժամանցի ու զվարճանքի...