ՀՀ վերաքննիչ դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշումը՝ գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի և «ՀԷՑ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորման վերաբերյալ։
Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ։
Հիշեցնենք, որ Կարապետյանի փաստաբանական խումբը հետ էր վերցրել ապօրինի կալանքի դեմ բողոքը՝ հաշվի առնելով դատավոր Արմեն Դանիելյանի՝ իշխանահաճո որոշումներ կայացնելու սովորությունը, բայց Դանիելյանը, ամեն դեպքում, քննել-մերժել է։