Արմատական ընդդիմությունը, ինչպես Գյումրիում, այնպես էլ վաղը-մյուս օրը հանրապետությունում տանելու է հաղթանակ․ Սևակ Հակոբյան

Մրտ 31, 2025

Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Շատերին, այդ թվում, կարծում եմ, ադեկվատ քպականներին պարզ է, որ նրանք Նիկոլով, ՔՊ կուսակցությամբ չեն կարողանալու իշխանություն պահել, թե՛ արտահերթ, թե՛, առավել ևս, հերթական ընտրություններում։
Իմ տպավորությամբ, եթե Սարիկ Մինասյանը ՔՊ-ով չգնար, քպական ապազգային թեզերը չկրկներ, էն՝ «Արցախը չենք հանձնել, չենք կռվել» արտահայտութունը չաներ, ՔՊ կարկառունները իր համար ուղիղ չքարոզեին, իր միտինգներին ելույթ չունենային, քարոզարշավի վերջին օրը «Քոչարյանին նվիրված» միտինգ չանեին, դեբատի օրը կիքսեր չտար, ինչպես, օրինակ, «Լինսի» հիմնադրամի թալանածը,Ղարաբաղը վատ տեղ էր և այլ քպական թեզերով չգնար, այլ ընդամենը վարչական ռեսուրսը օգտագործեր, երևի թե միանձնյա կդառնար քաղաքապետ։
Թող քաղաքագետներն էլ ասեն, բայց ինձ թվում է՝ արմատական ընդդիմությունը, ինչպես Գյումրիում, այնպես էլ վաղը-մյուս օրը հանրապետությունում տանելու է հաղթանակ․ իհարկե՝ լուրջ, ոչ թե ձևական, դրածո կամ էքսպերիմենտալ հակառակորդի պարագայում։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը չարամտորեն ապակողմնորոշում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ

Ադրբեջանը չարամտորեն ապակողմնորոշում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ

2025թ․ հունիսի 21-22-ը Ստամբուլում գումարված՝ Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարական խորհրդի հերթական նիստի արդյունքում ընդունվել է հայտարարություն, որի, ինչպես նաև առանձին բանաձևերում՝ Հայաստանին և տարածաշրջանին վերաբերող հատվածները...

Իրանում հայտարարել են, որ կշարունակի պատասխան հարվածները ԱՄՆ-ի վրա

Իրանում հայտարարել են, որ կշարունակի պատասխան հարվածները ԱՄՆ-ի վրա

Իրանը կշարունակի պատասխան հարվածները՝ ի պատասխան ԱՄՆ-ի հարձակումներին, Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները պետք է դադարեցվեն, եթե նրանք բանակցություններ են ուզում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի պաշտոնյային։ «Իրանը կշարունակի իր պատասխան հարվածները՝ ի...

ՀՀ-ում շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի փոփոխություն չի գրանցվել

ՀՀ-ում շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի փոփոխություն չի գրանցվել

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի մասնագետների կողմից Սյունիքի մարզում տեղադրվել է «Վաղ ահազանգման ճառագայթային մոնիթորինգային համակարգի» մեկ կայան, որն ապահովում է շրջակա միջավայրի...

Մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքները

Մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքները

Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ: Բահրեյնաը, ԱՄԷ-ն, Քաթարը, Քւվեյթը, Հորդանանը փակել են իրենց օդային տարածքները։ Մինչ այդ դիվանագիտական խողովակներով Իրանն ամերիկյան կողմին տեղյակ է պահել հարձակման մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն...

«Դալմա Գարդեն Մոլի» ողջ թիմը աջակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին

«Դալմա Գարդեն Մոլի» ողջ թիմը աջակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին

«Դալմա Գարդեն Մոլի» հայտարարությունը․ «Մոլը արդեն ավելի քան տասը տարի Հայաստանի շոփինգի և բիզնես մշակույթի որակապես նոր էջն է, բայց Դալման երբեք միայն առևտրի կենտրոն չի եղել։ Դալման հազարավոր աշխատատեղեր ստեղծեց, դարձավ երևանցիների ամենասիրելի ժամանցի ու զվարճանքի...