Արմաշում վթարի հետևանքով երեք մարդ է տուժել, նրանց թվում՝ կին պարեկ. ՆԳՆ

Հնս 8, 2025

Հունիսի 8-ին’ ժամը 19:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։

«Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է Նիսան մակնիշի ավտոմեքենա’ վարչարարություն իրականացնելու նպատակով։

Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող Հյունդայի մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։

Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ թվում’ պարեկային ծառայության կարգախմբի կին ծառայողը ստացել են մարմնական վնասվածքներ ու հոսպիտալացվել։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ նշված վթարի մասնակից է նաև ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը։

Հայտնում ենք, որ այս տեղեկությունը իրականության հետ որևէ աղերս չունի և կոչ ենք  անում՝ չճշտված ու չստուգված տեղեկություններ չտարածել»,-հայտնում են ՆԳՆ-ից։

Նմանատիպ նյութեր

Կիրակի օրը ուխտերթ կլինի դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Կիրակի օրը ուխտերթ կլինի դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, 2025 թվականի հունիսի 22-ին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է: Այդ օրը ժամը 11։00-ին տեղի է ունենալու Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում: Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ...

Հայհոյանք տվողի լեզուն ծակում են, պարանով կապում են և պտտեցնում են ամբողջ քաղաքով մեկ․ Կանոնագրքի հակառակ կողմը

Հայհոյանք տվողի լեզուն ծակում են, պարանով կապում են և պտտեցնում են ամբողջ քաղաքով մեկ․ Կանոնագրքի հակառակ կողմը

«Նկատելի է, որ Հայաստանում կամաց-կամաց երևում են դիկտատորիզմի, ստալինիզմի, տոտալիարիզմի  տարրեր, իսկ այդտեղ հանգուցալուծները անկանխատեսելի բաների կարող են տանել»,- ասում է Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։ Նրա խոսքով, եկեղեցուն պաշտպանելը, եկեղեցու կողքին լինելը...

Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»

Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Չնայած մեր երկրի «քթի տակ» ընթացող ու սաստկացող Իսրայել-Իրան պատերազմին, մեզ համար դրա հնարավոր ծանր հետևանքներին, Հայաստանի հանրության մեծամասնության ուշադրությունն ավելի քան մեկ օր է, ինչ սևեռված է ներքին սուր իրադարձությունների ու դրանց...

Իսրայելին աջակցելու հարցում Թրամփը իսկապես բարդ ընտրության առաջ է կանգնած. Սուրեն Սարգսյան

Իսրայելին աջակցելու հարցում Թրամփը իսկապես բարդ ընտրության առաջ է կանգնած. Սուրեն Սարգսյան

«Հենց այդ բարդ ընտրությամբ է պայմանավորված Թրամփի ստրատեգիական սպասումը և մինչ այս պահը ներքաշումից խուսափելը։ Սա նրա նախագահության ամենից բարդ որոշումն է լինելու: Միանալով Իրանի դեմ պատերազմին՝ նա միանգամից կորցնում է իր «peacemaker» դիրքավորումը, ամբողջությամբ...