Արդյո՞ք Փաշինյանը չի երդվել ծառայել ՀՀ ինքնիշխանությանը, անվտանգությանը և բարեկեցությանը․ Կոչուբաև

6 Հունիսի, 2025

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․

«Իմ դիրքորոշումը որպես քրիստոնյա և ՀՀ քաղաքացի.
Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ՝ ես հավատում եմ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ոչ միայն հոգևոր առաջնորդ է, այլև հավատի և ճշմարտության անխախտ հենասյուն, ով կրում է մեր պատմության, մեր սրբազան ավանդույթի և մեր ազգային ինքնության պատասխանատվությունը։

Չեմ կարող լռել, երբ երկրի բարձրագույն պաշտոնյան՝ վարչապետը, համարձակվում է հրապարակայնորեն թիրախավորել Կաթողիկոսին, ով իրավամբ չի պատասխանում քաղաքական շահարկումներին ու պահպանում է հոգևոր առաջնորդին վայել զսպվածությունը։ Եթե Եկեղեցին ու պետությունը սահմանադրորեն բաժանված են, ապա ինչո՞ւ է վարչապետը փորձում իրեն իրավունք վերապահել՝ հրահանգելու կամ բացատրություն պահանջելու Սուրբ Եկեղեցու հովվապետից։

Իսկ եթե խոսքն արդարության ու երդման մասին է, ապա հարցեր կան հենց վարչապետի՝ պետական երդումը խախտելու վերաբերյալ.
• Արդյո՞ք ինքը չի երդվել ծառայել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը և բարեկեցությանը։
• Արդյո՞ք չի ստորագրել այնպիսի որոշումներ, որոնք տարան երկիրը դիտավորյալ պարտության, կորցրին տարածքներ, ու զոհեցին հազարավոր կյանքեր։
• Արդյո՞ք այսօր նույն իշխանությունը չի վարում մի քաղաքականություն, որը ծախում է երկիրը՝ ներքաշելով միջազգային խայտառակությունների, հրաժարվելով պատմական իրավունքներից և հովանավորելով հակաազգային դիսկուրս։
Եթե Կաթողիկոսը պետք է պարզաբանի իր անձնական կյանքի մասին, ապա նույն կերպ վարչապետը պարտավոր է պատասխան տալ ժողովրդի առաջ՝ իր գործերի, դավաճանության ու խախտված երդման համար։
Ես որպես քրիստոնյա, որպես հայ, հստակ կանգնած եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին։ Մեր Եկեղեցին ազգային ինքնության առանցքն է, ոչ թե որևէ իշխանության կամ քաղաքականության գործիք։
Այսօր եկեղեցուն պաշտպանելը նաև ՀԱՅՐԵՆԻՔԸ պաշտպանելն է։
Այսօր հավատքի առաջնորդին պաշտպանելը՝ մեր հավատքը պահելն է։
Աստված պահապան Հայաստան աշխարհին։
Աստված պահապան մեր Սուրբ Եկեղեցուն»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...