«Արդյո՞ք լիզում եմ թուրքի կոշիկները, արդյո՞ք վաճառել եմ Ղարաբաղը, արդյո՞ք ուրանում եմ մեր պատմությունը»․ Փաշինյանի նոր գրառումը

Հնս 5, 2025

Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան ֆեյսբուքյան հերթական գրառումն է արել՝ մասնավորապես, նշելով․

«Գարեգին Բ–ն ինքն անձամբ թող պարզաբանի․ արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյո՞ք զավակ ունի։

Մենք՝ իր հոտը, իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը»։

Նիկոլ Փաշինյանի գրառման ներքո բազմաթիվ օգտատերեր հարցադրումներ են անում, թե արդյո՞ք դա այն խնդիրն է, որով պետք է զբաղվի երկրի կառավարությունը, արդյո՞ք կաթողիկոսի՝ կուսակրոնության ուխտի հնարավոր խախտումն է մեր երկրի համար ավելի վտանգավոր եղելլ, թե՞ Արցախը հանձնելը, 5 հազար զոհ գտալը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ևս մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի գրառումը՝ նշելով․ «Իմ ընկալմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետը հեղինակություն է, սահմանադրության պաշտպան, արդարադատության աղբյուր։

Չեմ կարող հավատալ, որ վարչապետը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել, չեմ կարող հավատալ, թե Վարչապետի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը։

Նիկոլ Փաշինյանն ինքն անձամբ թող պարզաբանի․ արդյո՞ք խախտել է վարչապետի երդումը եւ արդյո՞ք լիզել է թուրքի կոշիկ:

Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը»։

Փաշինյանը մեկնաբանել է՝ գրելով, թե այդ և այլ նմանատիպ հարցերի նա պատասխանում է «Կրթվելը նորաձև է» շարժման միջոցառումների ժամանակ։ Այնուհետև մեկ այլ գրառում է արել․

«Սիրելի հայրենակիցներ, «Կրթվելը նորաձեւ է» շարժման շրջանակներում իմ ունեցած «Իմանալ ինչպես» եւ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» բանախոսությունների շարքում ես անդրադառնում եւ պատասխանում եմ բոլոր հնարավոր հարցերին, սկսած նրանից, թե արդյոք լիզում եմ թուրքի կոշիկները, շարունակած նրանով, թե արդյոք վաճառել եմ Ղարաբաղը, արդյոք ուրանում եմ մեր պատմությունը, մեր ինքնությունը թրքացնելու հանձնարարությու՞ն եմ ստացել արդյոք Ձեզ հայտնի կենտրոններից, կամ պարզապես առանց որեւէ մեկի հանձնարարության ուրանում ու նենգափոխու՞մ եմ մեր ինքնությունը։ Եւ այլն, եւ այլն, եւ այլն։

Համացանցում նման հարցադրումներ անող եւ նման համոզմունք հայտնող բոլոր օգտատերերին հրավիրում եմ մասնակցելու «Կրթվելը նորաձեւ է» շարժման հանդիպումներին։ Գրանցվեք, մասնակցեք։ Համոզված եմ, Դուք կստանաք Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Հարգանքներիս հավաստիքը եւ մինչ հանդիպում»։

 

Նմանատիպ նյութեր

Հայհոյանք տվողի լեզուն ծակում են, պարանով կապում են և պտտեցնում են ամբողջ քաղաքով մեկ․ Կանոնագրքի հակառակ կողմը

Հայհոյանք տվողի լեզուն ծակում են, պարանով կապում են և պտտեցնում են ամբողջ քաղաքով մեկ․ Կանոնագրքի հակառակ կողմը

«Նկատելի է, որ Հայաստանում կամաց-կամաց երևում են դիկտատորիզմի, ստալինիզմի, տոտալիարիզմի  տարրեր, իսկ այդտեղ հանգուցալուծները անկանխատեսելի բաների կարող են տանել»,- ասում է Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։ Նրա խոսքով, եկեղեցուն պաշտպանելը, եկեղեցու կողքին լինելը...

Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»

Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Չնայած մեր երկրի «քթի տակ» ընթացող ու սաստկացող Իսրայել-Իրան պատերազմին, մեզ համար դրա հնարավոր ծանր հետևանքներին, Հայաստանի հանրության մեծամասնության ուշադրությունն ավելի քան մեկ օր է, ինչ սևեռված է ներքին սուր իրադարձությունների ու դրանց...

Իսրայելին աջակցելու հարցում Թրամփը իսկապես բարդ ընտրության առաջ է կանգնած. Սուրեն Սարգսյան

Իսրայելին աջակցելու հարցում Թրամփը իսկապես բարդ ընտրության առաջ է կանգնած. Սուրեն Սարգսյան

«Հենց այդ բարդ ընտրությամբ է պայմանավորված Թրամփի ստրատեգիական սպասումը և մինչ այս պահը ներքաշումից խուսափելը։ Սա նրա նախագահության ամենից բարդ որոշումն է լինելու: Միանալով Իրանի դեմ պատերազմին՝ նա միանգամից կորցնում է իր «peacemaker» դիրքավորումը, ամբողջությամբ...

«Գրուպպա պադդերժկի» է հետը պտտեցնում․ «Հրապարակ»

«Գրուպպա պադդերժկի» է հետը պտտեցնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորները երեկ ողջ օրը կրնկակոխ «հետապնդեցին» Նիկոլ Փաշինյանին, որը, բյուջեի քննարկումներով պայմանավորված, ամբողջ օրը ստիպված էր անցկացնել ԱԺ-ում։ ՔՊ-ական ֆրակցիան, ըստ ամենայնի, հենց Փաշինյանի ցանկությամբ, թիկնազորի նման...