Արդարադատությունը՝ «իրական» Հայաստանում. Հակոբ Ճաղարյան

8 Հունվարի, 2026

 «Հետքը» ներկայացրել է իրավական վիճակը: Ես հիշեցնեմ իրական վիճակի մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդաչու, ավիացիոն ոլորտի կառավարիչ Հակոբ Ճաղարյանը:
«Տուրիստական ընկերությունը մոտ 200 հոգու թողել էր Եգիպտոսում:
Պարզ ասած` փոխադրող ավիաընկերությանը չէր վճարել հետ բերելու թռիչքի համար:
Հետո դատի է տվել, ու 7 ուրիշ ընկերության մեղավոր է նշել իր փաթեթները չվաճառելու սաբոտաժի մեջ:
Բաց կթողնեմ զբոսաշրջային ոլորտի, իմ մասնագիտականից դուրս մասը: Կշրջանցեմ հարցերը, որ փաթեթներդ վաճառված չէին, ինչու՞ մարդկանց 1 ուղղությամբ տոմսով տարար, ու թողեցիր:
Հետ տայիր գումարները, ու չտանեիր:
Սա հարցի 1 կողմն է:
Անդրադառնամ ավիացիայի մասին
Երբ հայտնի դարձավ, որ մարդիկ մնացել էին Եգիպտոսում, ես, որ վարչապետի խորհրդական էի էդ ժամանակ, անմիջապես կապնվեցի հայկական 3 ավիաընկերությունների հետ` «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս»:
3 ավիաընկերություններն էլ պատրաստակամություն հայտնեցին նույն պահին, 2-3 ժամվա ընթացքում կազմակերպել թռիչքը:
Եվ, որ շատ կարևոր է, թռիչքը կատարել միայն ընթացիկ ծախսերով: Այսինքն օդանավը տրամադրում էին անվճար: Թռիչքի արժեքից նվազեցնելով բուն օդանավի արժեքը, անձնակազմի աշխատավարձը, ապահովագրությունները, և այլ ծախսեր: Ինչի արդյունքում այդ թռիչքի արժեքը, որը շուկայական գներով արժեր մոտ 32-34 հազար ԱՄՆ դոլլար, նվազում էր մոտ $12 հազարով: Փաստացի` արժեքը 1/3-ի չափով, և կկազմեր մոտ $21 հազար:
«Զվարթնոց» օդանավակայանի հետ համաձայնեցրի, որ այդ թռիչքները կսպասարկվեն անվճար: Ինչը թռիչքի արժեքը կէժանեցներ ևս մոտ $2.0 հազարով: Եվ թռիչքների արժեքը կդառնար ընդամենը $19.0 հազար:
Բայց Փաշինյանը արձակուրդում էր: Ավինյանի կազմակերպած խորհրդակցությանը ինձ, ամբողջ կառավարությունում ՄԻԱԿ ավիացիայի մասնագետին, որը տասնյակ տարիներ աշխատելա հենց չարտերային թռիչքների կազմակերպման ոլորտում, չտեղեկացրին և չհրավիրեցին:
Արդյունքում`
1. 2 թռիչքի համար իրական շուկայական $38.0-39.0 հազար դոլլարի փոխարեն պահուստային ֆոնդից հատկացրին $98-99 հազար դոլլար (37 մլն ՀՀ դրամ),
2. թռիչքները պատվիրեցին ոչ թե հայկական ավիաընկերություններից որևէ մեկին, այլ եգիպտական ավիաընկերությանը:
Եվ (!!!)
3. Եգիպտական ավիաընկերությանը թռիչքը պատվիրեց Եգիպտոսում ՀՀ դեսպանատունը,
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ,
հունական ՄԻՋՆՈՐԴ ընկերության միջոցով:
Այսինքն Եգիպտոսում գտնվող ՀՀ դեսպանատունը Եգիպտոսում գտնվող ավիաընկերությանը Եգիպտոսից ՀՀ կատարվող թռիչքը պատվիրեց Հունական միջնորդի միջոցով, շուկայական արժեքից 60.000 ԱՄՆ դոլլար ավելի թանկ:
Զգրպանվեց 60 հազար դոլլար: ՀՀ բյուջեից:
4. Թռիչքները կատարեցին 2-3 օր ուշացումով: Քանի որ եգիպտական ավիաընկերությունն առանց գումարը ստանալու չի կատարել թռիչքը: Ի տարբերություն հայկական «Տարոն Ավիա» ընկերության, որին լրատվամիջոցների աշխուժության պատճառով ստիպված պատվիրեցին 3-րդ թռիչքը: Եվ որին ամիսներով չէին վճարում նույն թռիչքի համար եգիպտական ընկերության «վճարած» գումարից 4 անգամ պակաս գումար:
«Տարոն Ավիայի» թռիչքի արժեքը կազմում էր ընդամենը $12.0 հազար: Այդ թռիչքին «Զվարթնոց» օդանավակայանը մասնակցեց ոչ միայն անվճար սպասարկմամբ, այլ մոտ $7.0 հազար ԱՄՆ դոլլար արժողությամբ վառելիքով:
2020 թ. Դեկտեմբերին ես էս գործով, ինչպես նաև 2 այլ դրվագով հայց եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:
1 ամիս անց պատասխան եմ ստացել, որ ողջամիտ հիմքեր չկան քրեական գործի բացման համար:
Այսինքն` ակնհայտ թալանի, 60 հազար դոլլար գրպանելու փաստերը հիմքեր չէին:
Իսկ էդ թալանածը տուրիստներին Եգիպտոսում «բրախած» անպատասխանատու, սնանկացած ընկերության վրայից հանելու, և չսնանկացած մրցակիցների վրա բարդելու հիմքեր կան
Էստեղ դասականը կհարցներ`
— Յա՜, Իրո՞ք…

Նմանատիպ նյութեր

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Միաժամանակ երկու միություններում գտնվելն ըստ սահմանման անհնար է։...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Lexus»-ը, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Lexus»-ը, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։05-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են «Lexus» մակնիշի, «Nissan» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի...

Արգելելու ենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել Հայաստանում. Սամվել Կարապետյան

Մենք օրենքներ ենք ընդունելու, արգելելեու ենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել, նվերներ ստանալ Հայաստանում: Այս մասին «Երեք հարց Սամվել Կարապետյանին» հաղորդաշարի ժամանակ սաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության...

Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել. Գալուզին

Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել. Գալուզին

Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացիություն չունենալը հաստատել են ՌԴ ԱԳՆ-ում: Գերատեսչության ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Մոսկվայում լրագրողներին հայտարարել է, որ հայ քաղաքական գործիչներին այժմ վերագրվում են «բաներ, որոնք բոլորովին տեղի չեն ունեցել»:  «Նարեկ...

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում: Մեկ տարի առաջ կառույցը բարձրաձայնել էր  Հայաստանից ծաղկային արտադրանքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին։  ...