Yerevan.Today-ը սկսում է հատուկ նախագիծ, որը կոչել ենք «Տարեցների խնամքը՝ Հայաստանում»:

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (ՏԶՀԿ) և Օքսֆամի  հայաստանյան  գրասենյակն իրականացրել են «Տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկում» բյուջետային ծրագրի անկախ գնահատում:

Հետազոտությունն իրականացվել է «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում, ԵՄ ֆինանսական աջակցությամբ:

Գնահատման արդյունքները ցույց են տվել, որ տնային պայմաններում խնամքի ծառայությունների ոլորտում պետական քաղաքականության բարեփոխումները խիստ արդիական են:

Զեկույցի համաձայն, միայնակ տարեցներից բաղկացած տնային տնտեսությունների քանակը հանրապետությունում աճի միտում ունի՝ պայմանավորված ոչ միայն ծերացող բնակչության աճով, այլև երիտասարդների մեծ միգրացիայով... Մյուս կողմից, փոխվել է հայկական մեծ ընտանիքի ավանդական մոդելը։ Արդյունքում աճում է տարեցների թիվը, որոնք զրկված են կենցաղային և առաջնային առողջապահական ապասարկման ամենօրյա աջակցությունից։

Պետության կողմից  ֆինանսավորման ծավալները բավականին փոքր են, դրանք բավարար չեն շահառուներին որակյալ և ամբողջական ծառայություններ մատուցելու համար: Միևնույն ժամանակ, սոցիալական սպասարկողների ծանրաբեռնվածությունը բավականաչափ մեծ է, որպեսզի հնարավոր լինի մատուցել որակյալ և ամբողջական խնամքի ծառայություններ:

Այսպիսով, սույն հատուկ նախագծի նպատակն է ներկայացնել միայնակ տարեցների խնամքը Հայաստանում ինչպես որ կա, մասնագետների, պաշտոնյաների, թվերի ու փաստերի միջոցով վեր հանել իրական պատկերը, անհրաժեշտ և կատարվելիք փոփոխությունները:



  0   0


Orphus համակարգ