Արցախում կառուցված օդանավակայանները՝ պլացդարմ Իրանի դեմ գործողությունների համար․ Վիտալի Մանգասարյան

Հնս 13, 2025

Ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը գրել է․

«Արցախի բռնազավթված տարածքներում Ադրբեջանի կողմից կառուցված երեք օդանավակայանները՝ Ֆուզուլիում (2021), Զանգելանում (2022) և վերջերս՝ Լաչինում (2025), ռազմական նշանակություն ունեն։

Այս օդանավակայանները,ռազմական տեղակայման վայրեր լինելով, պլացդարմ են դառնում տարածաշրջանային լայնամասշտաբ ռազմական ծրագրերի համար։

Այս համատեքստում պատահական չէ համընկնումը՝ օդանավակայանների շինարարության ավարտը և Իսրայելի ու Իրանի միջև հակամարտության սրումը։

ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվության, իսրայելական կողմը պաշտոնապես տեղեկացրել է ԱՄՆ-ին իր պատրաստակամության մասին՝ հարվածելու Իրանի միջուկային օբյեկտներին։

Ըստ The Washington Post-ի՝ ամերիկյան հետախուզությունը ևս հաստատել է՝ Իսրայելը մտադիր է կտրուկ քայլերով կանգնեցնել Իրանի այսպես կոչված միջուկային ծրագիրը։

Այս համատեքստում ակնհայտ է, որ իսրայելական կողմը կարող է օգտագործել Ադրբեջանում կառուցված օդանավակայանները իրանական կողմի դեմ գործողություններ իրականացնելու համար։

Օդանավակայանների աշխարհագրական դիրքը՝ հարավում Զանգելան, կենտրոնում Ֆուզուլի, իսկ հյուսիսում Լաչին, հնարավորություն են տալիս ձևավորել «օդային կամուրջ» դեպի Իրանի հյուսիս-արևմուտք։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, արձագանքելով զարգացումներին, շեշտել է, որ «մեզանից պահանջում են հրաժարվել մեր հնարավորություններից, որպեսզի Իսրայելը կարողանա ռումբեր նետել մեր գլխին», ընդգծելով, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել, այլ պայքարում է իր իրավունքների համար։

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վարքագիծը այս պայմաններում ոչ միայն անպատասխանատու է, այլ նաև չափազանց վտանգավոր։ Փաստացի, երբ մեր սահմաններին կուտակվում են տարածաշրջանային բախումների իրական սպառնալիքները, իսկ Նախիջևանում այսօրվանից մեկնարկում է թուրք-ադրբեջանական հերթական խոշորամասշտաբ զորավարժությունը՝ ուղիղ Հայաստանի հարավային դարպասների դիմաց, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, փոխանակ զբաղվի երկրի անվտանգության հարցերով, զբաղված է քեռակնոջ համապատասխան տեղում թիթեռ նկարելով»։

Նմանատիպ նյութեր

Մեկ Թեհլերյանը գնում է, հազար Թեհլերյաններ գալիս են. Ստամբուլում ուղղել են գրառումը՝ Թալեաթի փոխարեն գրելով Թեհլերյան

Մեկ Թեհլերյանը գնում է, հազար Թեհլերյաններ գալիս են. Ստամբուլում ուղղել են գրառումը՝ Թալեաթի փոխարեն գրելով Թեհլերյան

«Մեկ Թալեաթը գնում է, հազար Թալեաթ են գալիս»,-«Первый Ближневосточный» թելեգրամ ալիքըգրում է, թե նման գրաֆիտի է եղել Ստամբուլում, որն ուղղվել է «Գրաֆիտին Մեհմեդ Թալեաթ փաշայի մասին էև, օսմանյան պետական ​​գործիչ և Հայոց ցեղասպանության իրականացնողներից մեկը, որը...

ԵՄ-ն հետևում է եկեղեցու շուրջ վերջին զարգացումներին. 168.am

ԵՄ-ն հետևում է եկեղեցու շուրջ վերջին զարգացումներին. 168.am

ԵՄ-ն հետևում է Հայ Առաքելական Եկեղեցու և իշխանությունների շուրջ զարգացումներին. վերջին իրողությունների առնչությամբ 168.am-ի գրավոր հարցադրումներին այսպես են արձագանքել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակությունից և մանրամասնել. «Քանի որ սա...

Ռուսաստանն արտաքսում է Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովին

Ռուսաստանն արտաքսում է Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովին

Ռուսական տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ Ռուսաստանն արտաքսում է Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովին։ Ավելի վաղ Իբրահիմովին զրկել էին Ռուսաստանի քաղաքացիությունից՝ «երկրում գտնվելու կանոնները խախտելու համար»։ Նա խոստացել է իրավիճակը...

Փաշինյանը նպատակ ունի ՀԷՑ-ի կառավարիչ նշանակել  Ռոմանոս Պետրոսյանին. Armlur.am

Փաշինյանը նպատակ ունի ՀԷՑ-ի կառավարիչ նշանակել Ռոմանոս Պետրոսյանին. Armlur.am

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում...

Ապրում ենք ժամանակներում, երբ հայրենասեր լինելը հանցանք է համարվում. Գառնիկ Դանիելյան

Ապրում ենք ժամանակներում, երբ հայրենասեր լինելը հանցանք է համարվում. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Բռնապետական ռեժիմը երկու ամսով կալանավորեց Արթուր Սարգսյանին։ Ապրում ենք ժամանակներում, երբ հայրենասեր լինելը հանցանք է համարվում։ Արթուրն ու մյուս քաղբանտարկյալները հայտնվել են բանտերում թշնամու առաջ...