Արցախի հարցը փակված չէ․ Արցախի իրավունքները պետք է պահպանվեն․ Սեյրան Օհանյան

Ապր 10, 2025

ՀՀ-ում երկրորդ պետություն չի ձևավորվում, արցախցիներն իրենց իրավունքների համար են պայքարում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

««Հայաստան» խմբակցության պատգամավորները միջազգային տարբեր հարթակներում, տարբեր կազմակերպություններում,  Հայաստանի Հանրապետությունում և նաև բարեկամական խմբերի շրջանակներում բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացնում են Արցախի հարցը՝ ընդ որում ներկայացնելով ամենակարևորը, որ Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվել է հանցագործություն, ժողովուրդը բռնագաղթեցվել է, և այդ հանցագործ  գործունեությունը նաև ցեղասպանության մաս է կազմում և Ադրբեջանը դրա համար պետք է պատասխան տա, ինչպես նաև  բարձրացվում է գերիների վերադարձի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացվող հարցերը»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Չկա ղեկավար, որը կարող է ասել, որ իր իշխանության ժամանակ ամեն ինչ լավ էր․ Ռոբերտ Քոչարյան

Երևի չկա ղեկավար, որը կարող է ասել, որ իր իշխանության ժամանակ ամեն ինչ լավ էր։ Այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով իր կառավարության ընթացքում եղած թերացումների մասին։ «Այդպես չի լինում, հատկապես, երբ մի քանի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ո՞վ և ինչո՞ւ է սպառնացել Արթուր Չախոյանին և Մեսրոպ Մանուկյանին

Տեղի է ունենում Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի մամուլի ասուլիսը՝ ովքեր մասնրամասներ են հայտնում իրենց հասցեին հնչեցված սպառնալիքների մասին: Ավելի վաղ Չախոյանը գրել էր. «Թալանը բացահայտող...

ՄԱԿ-ում հակառուսական բանաձևին ԱՄՆ-ն քվեարկել է դեմ, Հայաստանը՝ կողմ. Լավ դուք հո հիմա՞ր չեք. Ռոբերտ Քոչարյան

Ես շատ եմ ուզում ունենալ նման ռոմանտիկ ժողովուրդ և շատ պրագմատիկ ղեկավար։ Այս մասին «Հայկական համալսարանի» քառասերունդ անդամների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Ինձ թվում է, դա ամենից լավ բան կլինի՝ պրագմատիկ...

Բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը

Բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակներում Շենգավիթի դատարանում քննչական գործողություններ են իրականացվել՝ Արտուշ Գաբրիելյանը դուրս է հանվել դատական նիստերի դահլիճից: Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, հակակոռուպցիոն կոմիտեն չի...

Ամբողջ ժողովրդով ընտրել, նստել եք մի ավտոբուս, որի վարորդը քշել չգիտի. ՀՀ երկրորդ նախագահ

«Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այն հիմնական գործոնը կամ գործոնները, որոնք թույլ չտվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի, Ձեր իշխանություններին, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի իշխանություններին կերտել այնպիսի ուժեղ պետություն, որը կդիմագրավեր Ադրբեջանին, և...