Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենում մեծ հանրահավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության: Օրակարգային հիմնական հարցերն են՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակման ջանքերը և Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանությունը:
«Թամանյանի նախագծած երկրորդ քաղաքը, մայրքաղաք Ստեփանակերտն այսօր ենթարկում են ոչնչացման, ջնջում են մեր պատմական հետքը, մեզ կտրում են մեր արմատից, ցանկանում են ոչնչացնել մեր ինքնությունը: Բռնագաղթի միջոցով մեզ ցեղասպանության ենթարկելուց հետո մեր մշակութային ժառանգությունն է ենթարկվում ցեղասպանության, որպեսզի մենք այլևս մոռանանք Արցախի մասին»,- ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թևի թեմական խորհրդի ատենապետ, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: