Արցախցիների բնակապահովման ծրագիրը անդադար փոխվում է․ «Ժողովուրդ»

Ապր 4, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ամենաշատ փոփոխություններ կրած ծրագիրն է, որի շրջանակում խնդիրների են բախվում հազարավոր արցախցիներ։

«Ժողովուրդ» օրաթերթը վերջերս պարբերաբար ահազանգեր է ստանում դրա վերաբերյալ. արցախցիներն անհանգստացած են բնակարանային աջակցության ծրագրի մի շարք խնդիրներով, որոնց առկայության պատճառով ծրագրին դիմել չեն կարող։

Այդ խնդիրներից մեկն այն է, որ բնակարան տրամադրելուց հետո՝ 10 տարի անց, բնակարան ձեռք բերելու համար պետությունից հատկացված 3-4 միլիոն դրամները պետք է վերադարձվեն պետությանը, ինչն էլ անհանգստացրել է նրանց։

Ավելին՝ նրանց ասվել է, որ եթե ընտանիքի որեւէ անդամ մեկնի արտերկիր մշտական բնակության, ապա բնակարանը փաստացի նրանց չի տրամադրվի։ Իսկ բնակարանը պետության կողմից առհասարակ կարող է դառնալ սեփականություն 10 տարի անց, ինչպես, օրինակ, հիփոթեքային վարկի գործող ընթացակարգի դեպքում է։

«Ժողովուրդ» օրաթերթին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից փոխանցեցին, որ «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում» նման պայման չկա։

Հարկ է նշել, որ մինչ այս պահը ծրագրին դիմած եւ հավաստագիր ստացած անձանց ընդհանուր թիվը կազմել է 920։

Նախորդ տարեվերջին Հայաստանում բնակություն էր հաստատել 103 հազար 674 արցախահայ, նրանցից միայն 0,8%-ն է դիմել բնակապահովման ծրագրի համար։

Երեկ էլ Կառավարությունը փաստացի ակնարկեց, որ աստիճանաբար կրճատվելու են անգամ դրամական աջակցությունները։ Ահա, թե ինչպես է իշխանությունն «աջակցում» տեղահանված, հայրենազուրկ արցախցիներին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հասկանում եմ՝ գումարում-հանումից մի քիչ ավելի բարդ է, բայց պետք է տնտեսական էֆֆեկտը հաշվարկել. Վահրամ Միրաքյան

Հասկանում եմ՝ գումարում-հանումից մի քիչ ավելի բարդ է, բայց պետք է տնտեսական էֆֆեկտը հաշվարկել. Վահրամ Միրաքյան

Եթե հարկային քաղաքականության հիմքում դնենք ոչ թե տնտեսության զարգացումը, այլ շատ հարկային մուտքեր, ապա մենք կկործանենք թե տնտեսությունը, թե հարկային մուտքերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը․ «Մեկ-մեկ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Տեղի է ունենում ավանդական Ջահերով երթը

Հանրապետության հրապարակից մեկնարկում է ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված ավանդական Ջահերով երթը։ Երթը Ամիրյան փողոցով, Մաշտոց պողոտայով, Բաղրամյան պողոտայով կշարժվի դեպի Կիևյան փողոց և Ծիծեռնակաբերդի...

«Ավետյաց լեռը». Ֆիլմ՝ մեր պատմության, հիշողության, բռնագաղթի և մերօրյա ուրացման փորձերի մասին

Արարատ՝ «Ավետյաց լեռը». ֆիլմ մեր պատմության, հիշողության, արմատների, գոյության պայքարի, դավադրությունների, բռնագաղթի և մերօրյա ուրացման քաղաքականության մասին: Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ...

Ապրիլի 24-ին պարտավոր ենք հանդես գալ հայոց պատմության ամենամեծ nղբերգության խեղաթյուրման ցանկացած փորձի դեմ. հայտարարություն

Ապրիլի 24-ին պարտավոր ենք հանդես գալ հայոց պատմության ամենամեծ nղբերգության խեղաթյուրման ցանկացած փորձի դեմ. հայտարարություն

Դիվանագետների համահայկական խորհուրդը հայատարարություն է տարածել. «Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հարգանքի տուրք է մատուցում 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը նահատակ դարձած 1,5մլն հայերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Հայոց ցեղասպանության զոհերի...