«Նորմալ իշխանությունն առաջին իսկ օրից պետք է զբաղվեր մարդկանց բնակարանային հարցն ապահովելով, աշխատանքի հարցն պահովեր։ Էդ մարդիկ, որ պետք է ժամանակավոր բնակվեին ՀՀ-ում, ու մենք պետք է դնեինք վերադարձի միջազգային իրավունքը ու զբաղվեին էդ թեմայով, հիմա օրակարգում Արցախի հետ կապված որևէ հարց չա, ո՛չ վերդարձի իրավունք, ո՛չ մշակութային ժառանգության պահպանման, ո՛չ առաջնային կենսական խնդիրների ապահովման։ Եթե էս առաջնային կենսական խնդիրների հարցը չլուծվի, ուղղակի մնալու են դրսում՝ չունենալով կեցության հնարավորություն, չունենալով տարրական պայմաններ»,- լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատամավոր Գառնիկ Դանիելյանը, որը կառավարության մոտ մասնակցում էր արցախցիների բողոքի ակցիային։ Արցախցիները բողոքում էին սոցիալական ծանր իրավիճակից։
Պատգամավոր ճեպազրույցը՝ տեսանյութում։