Արցախցին աջակցություն չի ստանա, եթե նրա մեքենայի գույքահարկը 15 հազար դրամը գերազանցում է. Արտակ Հարությունյան 

Ապր 11, 2025

Ապրիլի 1-ից արցախցիների որոշակի խմբեր, հիմնականում աշխատանքային տարիքի անձինք, չեն ստանալու կեցության և այլ ծախսերը հոգալու սոցիալական աջակցությունը, որը շարունակվելու է մինչեւ դեկտեմբեր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ խոսքը ԼՂ-ից բռնի տեղահանված անապահով ընտանիքների մասին է, որոնց եկամուտը չի գերազանցում մեկ շնչի հաշվով 55 հազար դրամից:

«Պետության հովանավորության ներքո գտնվող ընտանիքները չեն օգտվելու այս աջակցությունից: Դրանք են սոցիալական պաշտպանության հաստատություններում՝  մանկատներ, ծերանոցներ, գտնվող անձինք, որովհետև իրենք լրացուցիչ աջակցություն ստանալու խնդիր չունեն: Աջակցություն չեն ստանա նաև այն ընտանիքները, որոնք պետության աջակցությամբ տեղավորվել են սոցիալական բնակարանային ֆոնդում կամ պետության կողմից տրամադրված տարածքներում են բնակվում և վարձ վճարելու խնդիր չունեն:

Բացի այդ, եթե անձը չի գտնվում Հայաստանում, ընտանիքի տվյալ անդամի համար գումար չի հաշվարկվի: Դիտարկվել է նաև ավտոմեքենա ունենալու հանգամանքը. 2017թվականից բարձր արտադրության ավտոմեքենայի դեպքում ընտանիքը աջակցություն չի ստանա, կամ եթե այդ ավտոմեքենայի համար վճարում են գույքահարկ 15000 դրամից ավելի գումար։

Իհարկե, նաև հաշվի առնվում որոշակի գույք ունենալու հանգամանքը: Միանձնյա սեփականության դեպքում ընտանիքը չի օգտվի աջակցությունից, կամ եթե ընտանիքի անդամները միևնույն գույքի նկատմամբ ունեն 50%-ից ավել սեփականության իրավունք»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ի պարտությունների ընթացքը շարունակվելու է. Ստեփան Դանիելյան

ՔՊ-ի պարտությունների ընթացքը շարունակվելու է. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է. «Ով չի կարողանում արժանապատիվ կերպով պարտվել, չի կարող և հաղթել ----------------- Գյումրիում ՔՊ-ն բոյկոտեց Ավագանու առաջին նիստը, ըստ էության բոյկոտելով գյումրեցիների քվեն: ՔՊ-ն, և իր անհավասարակշիռ ու ոչ ադեկվատ պարագլուխը դրանով...

Ավինյա՛ն, հիմա էլ հո չես ասելու, որ բետոնը դեռ չի չորացել. Արթուր Չախոյան

Ավինյա՛ն, հիմա էլ հո չես ասելու, որ բետոնը դեռ չի չորացել. Արթուր Չախոյան

Հանրային գործիչ Արթուր Չախոյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Աջափնյակ վարչական շրջանում կատարված անորակ շինաշխատանքների փաստմամբ։ «Դեռ 2023 թվականին տեսանյութ էի հրապարակել, թե ինչպես են Աջափնյակ վարչական շրջանում «թքած-կպցրած» առանց բետոնե հիմքի...

Ընդունեք իմ խորը ցավակցությունները, իրոք շատ ծանր վիճակում եք. Խաչատրյանը՝ ՔՊ-ին

Տիկին Կարապետյան ես Ձեզ լիովին հասկանում եմ, ավելին ասեմ՝ ցավակցում եմ, իրոք շատ դժվար է մի դրական բան գտնել էս կառավարության մասին, որ ասեիք, դրա համար խոսեցիք ամեն ինչի մասին, բացի նրանից՝ ինչի համար հավաքվել էինք: Այս մասին ասաց...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I Կառավարության անդամները պատասխանում են ՔՊ-ական պատգամավորների հարցերին

Խորհրդարանի քառօրյայի այսօրվա՝ ապրիլի 16-ի վերջին նիստում կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին։ Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները նիստին չեն մասնակցում։ ԱԺ նիստն...

Իշխանական պատգամավորները շատ են բանկա-բութուլկից խոսում, սա դիրքերում եմ նկարել, նայե՛ք. Մանուկյան

Այսօր այս դահլիճում նստած մարդը Ադրբեջանի պահանջով հողին հանձնեց ձեր հայրիկի՝ իմ կողմից հարգված Կարապետ Ռուբինյանի, նրա ընկերների, զինակիցների, մեր ժողովրդի ամբողջ պայքարի արդյունք Անկախության հռչակագիրը: Այս մասին ասաց «Հայաստան»...