Արցախցի պատգամավորները մտադրված են առաջադրել Շահրամանյանի թեկնածությունը․ «Հրապարակ»

Մյս 10, 2025

«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայտնի է, որ Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 21-ին, և որպեսզի այս ինստիտուտի լիազորությունները չավարտվեն, և Արցախի էջը հիմնովին չփակվի, Արցախի խորհրդարանում պետք է նախագահ ընտրեն՝ շաբաթներ առաջ իրականացրած սահմանադրական փոփոխությունների հիման վրա, որով թույլատրեցին, որ ընտրությունների անհնարինության դեպքում խորհրդարանն ընտրի նախագահին։

Մենք ավելի վաղ գրել էինք, որ գործող նախագահ Սամվել Շահրամանյանը հակված չէ իր թեկնածությունն առաջադրելու, տեղեկացանք, որ Արցախի ներկայացուցչությունում շաբաթներ առաջ խորհրդարանականներին Շահրամանյանն առաջարկել է քննարկել հարմար թեկնածություններ, և եթե կան այդպիսիք, ներկայացնել։ Սակայն մեզ ասացին, որ որևէ խմբակցություն մինչ այս պահը որևէ մեկի թեկնածությունը չի ներկայացրել, ավելին, արցախցի պատգամավորները մտադրված են հանդիպում կազմակերպել նախագահի հետ և առաջադրել նրա թեկնածությունը, այլապես՝ թեկնածուի բացակայության դեպքում ընտրություն չի կայանա։ Իսկ նախագահի լիազորություններն ավատվելուց հետո 7-10-օրյա ժամկետում պետք է ընտրեն նոր նախագահ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան

Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է․ «Դիմել եմ ՀՀ գլխավոր դատավազին ևՀՀ քննչական կոմիտեի նախագահին պարզաբանելու համար թե ինչ փուլում է գտնվում ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի այն գործը, որի շրջանակներում վերջինս ունի տուժողի կարգավիճակ։ Հանրության աջքի առաջ է եղել, թե...

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի գործով քրվարույթից

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի գործով քրվարույթից

Ի պատասխան որոշ լրատվամիջոցներով շրջանառվող ապատեղեկատվության՝ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեում Լ.Ա.-ի վերաբերյալ քննվել է ընդհանուր 5 քրեական վարույթ (10 դրվագ), իսկ ներկայում նախաքննության փուլում է գտնվում 2 քրեական վարույթ (3 դրվագ): Լ.Ա.-ն 2023 թվականի...

Կյանքից հեռացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»` Խոսե Մուխիկան

Կյանքից հեռացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»` Խոսե Մուխիկան

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»` Ուրուգվայի նախկին առաջնորդ Խոսե Մուխիկան: Նրան անվանել են «աշխարհի ամենաաղքատ նախագահը» համեստ ապրելակերպի պատճառով. երբ Մուխիկան ղեկավարում էր երկիրը, նա իր գրեթե ամբողջ աշխատավարձը տալիս էր բարեգործության։ 2024-ին Մուխիկայի...

Հայերը մենակ չեն ներքին պառակտումների հարցում․ Հարութ Սասունյան

Հայերը մենակ չեն ներքին պառակտումների հարցում․ Հարութ Սասունյան

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մյուս ժողովուրդները շատ ավելի միասնական են։ Այս ընկալումը նմանում է այն ընտանիքներին, որոնք վիճում են փակ դռների ետևում՝ ենթադրելով, որ իրենց հարևաններն ապրում են ներդաշնակության մեջ։ Սա՝...