Արայիկ Հարությունյանը բոլոր քայլերը համաձայնեցնում էր Հայաստանի հետ․ Դավիթ Մելքումյան. Alphanews.am

Մրտ 25, 2025

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը միակ մարդն էր, որ շփում ուներ պաշտոնական Հայաստանի հետ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը։

«Բացեք Արայիկ Հարությունյանի պաշտոնական էջը, մասնավորապես՝ իր վերջին ուղերձը, գրել էր, որ արդեն էլ ելք չկա։ Այսինքն՝ դա իր վերջին կոչն էր, որ այս պայմաններում մենք երկար չենք կարող ձգել։ Ինչ վերաբերում է նրա հրաժարականին, կոնկրետ մեր խմբակցությունն ասել է, որ պատերազմից հետո ընդհուպ մինչև այս ձևավորված խորրդարանը պետք է լուծարել, նոր մարդիկ պետք է գան։ Բայց մենք չունեինք այդ հնարավորությունը, իրավունք չունեինք պետական ինստիտուտները թիրախավորել։

Մենք երաշխիքներ չունեինք, որ կկարողանանք նոր ընտրություններ կազմակերպել։ Այս համատեքստում մենք միշտ փորձում էինք զուսպ լինել։ Արայիկ Հարությունյանն էլ պարբերաբար խոսում էր հրաժարականից, մենք էինք համոզում նրան, որ չգնա այդ քային, որովհետև ի վիճակի չենք նոր ընտրություններ անցկացնել։ Իմ տեղեկություններով՝ իր բոլոր քայլերը համաձայնեցնում էր Հայաստանի հետ, ավելին ասեմ՝ միակ մարդն էր, որ շփում ուներ պաշտոնական Հայաստանի հետ»,- ասել է Դավիթ Մելքումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ՀՀ-ում քաղաքական բովանդակության խորքային ճգնաժամ է. Վահե Դավթյան

ՀՀ-ում քաղաքական բովանդակության խորքային ճգնաժամ է. Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում քաղաքական բովանդակության խորքային ճգնաժամ է։ Ներքաղաքական գործընթացը զուրկ է նախագծային բնույթից։ Հստակ ձևակերպված ռազմավարական նպատակների փոխարեն միայն արձագանքային պահվածք,...

Առնվազն տասնյակ անգամ անլուրջ էր 21 թվականին ընտրությունների չգնալը. Բագրատ Միկոյան

Առնվազն տասնյակ անգամ անլուրջ էր 21 թվականին ընտրությունների չգնալը: Աս մասին 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը: Նրա խոսով՝ քաղաքական...

Բանակից ազատվելն այլևս ոչ թե կաշառքով է, այլ՝ օֆիցիալ մուծումով. Բաբկեն Պիպոյան

Բանակից ազատվելն այլևս ոչ թե կաշառքով է, այլ՝ օֆիցիալ մուծումով. Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կոռուպցիայի դեմ այնքան լավ են պայքարում, որ բանակից ազատվելն այլևս ոչ թե կաշառքով է, այլ օֆիցիալ մուծումով: Խայտառակության ոչ պակաս խայտառակ հիմնավորումն էլ այն է, որ փող ունեցողը մեկ ա...

Փող ունեցողի զավակին՝ փողկապ, չունեցողին՝ կասկա․ «Կարճ ասած»

Այսօր Հայաստանի շուրջ 1500 դպրոցներում հնչեց վերջին զանգը. եղան մաղթանքներ, գեղեցիկ խոսքեր․ ոլորտի նախարարը մաղթեց լավ սովորեն, որ լավ ապրեն, ԱԺ նախագահը գրեց ինքնիշխան, բարեկեցիկ, անվտանգ ապագայի մասին։...

Ռուսաստանն ու Ուկրաինան հարյուրավոր գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան հարյուրավոր գերիներ են փոխանակել

Ուկրաինական գերությունից Ռուսաստան է վերադարձվել 270 ռազմագերի և 120 խաղաղ բնակիչ։ Մոսկվան նաև Կիևին է հանձնել 270 զինվորականի և 120 քաղաքացիական անձի՝ գերիների փոխանակման շրջանակներում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ինչպես նշվում է,...