Արարատ Միրզոյանը չլուսաբանված այց է ունեցել Դուբայ. ԱԳՆ-ն հերքելով՝ հաստատում է Միրզոյանի՝ Դուբայում գտնվելու հանգամանքը. «Փաստինֆո»

Ապր 7, 2025

«Փաստինֆո»-ի դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, Արարատ Միրզոյանը գիշերակացով կանգ է առել Դուբայում, որտեղ ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ։

Տեղեկության վերաբերյալ լրատվամիջոցը մեկնաբանություն է խնդրել ԱԳՆ-ից՝ հարց ուղղելով նաև, թե ինչու չի հաղորդվել Արաբական Միացյալ Էմիրություններ Արարատ Միրզոյանի կատարած այցի մասին։

Հայաստանի ԱԳՆ-ից   նախ փորձել են հերքել, որ Միրզոյանը եղել է Դուբայում՝ առաջարկելով հայտնել աղբյուրը։ «Փաստինֆո»-ն մերժել է աղբյուրը բացահայտելու առաջարկը, ինչից որոշ ժամանակ անց ԱԳՆ-ից հաստատել են, որ Միրզոյանը Դուբայում, այդուհանդերձ, եղել է։

«Չլուսաբանված այց, այդ թվում՝ ԱՄԷ, տեղի չի ունեցել: Ղազախստան կատարած պաշտոնական այցից մարտի 28-ին նախարար Միրզոյանը վերադարձել է Աստանա-Դուբայ-Երևան թռիչքով»,- հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից՝ պնդելով, թե այնտեղ որևէ հանդիպում տեղի չի ունեցել։

«Դուբայում որևէ պաշտոնական հանդիպում կամ ոչ պաշտոնական շփում որևէ երկրի ներկայացուցչի հետ տեղի չի ունեցել: Այս պատասխանը տրամադրվում է՝ որպես Ձեր հարցման մեջ նշված սխալ «տեղեկությունների» հերքում»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ից ու չեն պարզաբանել, թե ինչու է նախարարը գիշերակաց ունեցել  «տարանցիկ երկրում»։  Եվ ինչու էր ի սկզբանե հերքվում Միրզոյանի՝ Դուբայում լինելու հանգամանքը, եթե, իհարկե, թաքցնելու ոչինչ չկար։

Արձանագրենք, որ ԱԳՆ-ից հաստատել են Միրզոյանի՝ ԱՄԷ-ում լինելու փաստը այն բանից հետո, երբ տեղեկացել են, որ լրատվամիջոցն ունի ականատես։

Նմանատիպ նյութեր

Թուրքիայի դռները բաց են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար․ Ֆիդան

Թուրքիայի դռները բաց են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար․ Ֆիդան

Թուրքիայի դռները բաց են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ «Մեր դռները բաց են Ռուսաստանի և...

Ի՞նչ թռիչքներ է իրականացրել բրիտանական ինքնաթիռը Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքում

Ի՞նչ թռիչքներ է իրականացրել բրիտանական ինքնաթիռը Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքում

Բրիտանական մասնավոր ընկերության ինքնաթիռը հերթականությամբ տեխնիկական թռիչքներ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի օդանավակայանների շուրջ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։ Մարտի վերջին Հայաստանի օդային տարածքում նկատվել էր (Flightradar24 կայքի միջոցով) Beech King...

Սուրբ Էջմիածնում նշվեց Ծաղկազարդի տոնը

Սուրբ Էջմիածնում նշվեց Ծաղկազարդի տոնը

Ապրիլի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել էր մանուկների...

Սլովակիայի պաշտպանության նախարարը Հայաստանին 2 անգամ օկուպանտ է ներկայացրել. Փաշինյանի կառավարությունն ասելիք չունի. «Հետք»

Սլովակիայի պաշտպանության նախարարը Հայաստանին 2 անգամ օկուպանտ է ներկայացրել. Փաշինյանի կառավարությունն ասելիք չունի. «Հետք»

Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը (Robert Kaliňák) այս տարվա փետրվար եւ մարտ ամիսներին տված հարցազրույցներում երկու անգամ հայտարարել է, թե իբր Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը: Սրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որեւէ քայլ չի...

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից իր կյանքի յոթ աքսիոմներն է փոխանցել

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից իր կյանքի յոթ աքսիոմներն է փոխանցել

Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ կարևոր աքսիոմներ, որոնցով առաջնորդվում է իր կյանքում: Նա խնդրել է հրապարակային դարձնել դրանք, որպեսզի մարդիկ ևս մտածեն դրանց շուրջ. «Մի հնդիկ փիլիսոփա ասել է, որ անգիտությունը սկիզբ չունի,...