Արարատ Միրզոյանը չլուսաբանված այց է ունեցել Դուբայ. ԱԳՆ-ն հերքելով՝ հաստատում է Միրզոյանի՝ Դուբայում գտնվելու հանգամանքը. «Փաստինֆո»

Ապր 7, 2025

«Փաստինֆո»-ի դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, Արարատ Միրզոյանը գիշերակացով կանգ է առել Դուբայում, որտեղ ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ։

Տեղեկության վերաբերյալ լրատվամիջոցը մեկնաբանություն է խնդրել ԱԳՆ-ից՝ հարց ուղղելով նաև, թե ինչու չի հաղորդվել Արաբական Միացյալ Էմիրություններ Արարատ Միրզոյանի կատարած այցի մասին։

Հայաստանի ԱԳՆ-ից   նախ փորձել են հերքել, որ Միրզոյանը եղել է Դուբայում՝ առաջարկելով հայտնել աղբյուրը։ «Փաստինֆո»-ն մերժել է աղբյուրը բացահայտելու առաջարկը, ինչից որոշ ժամանակ անց ԱԳՆ-ից հաստատել են, որ Միրզոյանը Դուբայում, այդուհանդերձ, եղել է։

«Չլուսաբանված այց, այդ թվում՝ ԱՄԷ, տեղի չի ունեցել: Ղազախստան կատարած պաշտոնական այցից մարտի 28-ին նախարար Միրզոյանը վերադարձել է Աստանա-Դուբայ-Երևան թռիչքով»,- հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից՝ պնդելով, թե այնտեղ որևէ հանդիպում տեղի չի ունեցել։

«Դուբայում որևէ պաշտոնական հանդիպում կամ ոչ պաշտոնական շփում որևէ երկրի ներկայացուցչի հետ տեղի չի ունեցել: Այս պատասխանը տրամադրվում է՝ որպես Ձեր հարցման մեջ նշված սխալ «տեղեկությունների» հերքում»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ից ու չեն պարզաբանել, թե ինչու է նախարարը գիշերակաց ունեցել  «տարանցիկ երկրում»։  Եվ ինչու էր ի սկզբանե հերքվում Միրզոյանի՝ Դուբայում լինելու հանգամանքը, եթե, իհարկե, թաքցնելու ոչինչ չկար։

Արձանագրենք, որ ԱԳՆ-ից հաստատել են Միրզոյանի՝ ԱՄԷ-ում լինելու փաստը այն բանից հետո, երբ տեղեկացել են, որ լրատվամիջոցն ունի ականատես։

Նմանատիպ նյութեր

Անդրանիկ Քոչարյանի անվայելուչ պահվածքին գնահատական չտալը կանաչ լույս է վառում այդպիսի միջադեպերի համար. Հայտարարություն

Անդրանիկ Քոչարյանի անվայելուչ պահվածքին գնահատական չտալը կանաչ լույս է վառում այդպիսի միջադեպերի համար. Հայտարարություն

Ապրիլի 25-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները քվեարկությամբ մերժել են պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը։ Հիշեցնենք՝  ԱԺ պաշտպանության և...

Չկա ղեկավար, որը կարող է ասել, որ իր իշխանության ժամանակ ամեն ինչ լավ էր․ Ռոբերտ Քոչարյան

Երևի չկա ղեկավար, որը կարող է ասել, որ իր իշխանության ժամանակ ամեն ինչ լավ էր։ Այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով իր կառավարության ընթացքում եղած թերացումների մասին։ «Այդպես չի լինում, հատկապես, երբ մի քանի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ո՞վ և ինչո՞ւ է սպառնացել Արթուր Չախոյանին և Մեսրոպ Մանուկյանին

Տեղի է ունենում Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի մամուլի ասուլիսը՝ ովքեր մասնրամասներ են հայտնում իրենց հասցեին հնչեցված սպառնալիքների մասին: Ավելի վաղ Չախոյանը գրել էր. «Թալանը բացահայտող...

ՄԱԿ-ում հակառուսական բանաձևին ԱՄՆ-ն քվեարկել է դեմ, Հայաստանը՝ կողմ. Լավ դուք հո հիմա՞ր չեք. Ռոբերտ Քոչարյան

Ես շատ եմ ուզում ունենալ նման ռոմանտիկ ժողովուրդ և շատ պրագմատիկ ղեկավար։ Այս մասին «Հայկական համալսարանի» քառասերունդ անդամների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Ինձ թվում է, դա ամենից լավ բան կլինի՝ պրագմատիկ...

Բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը

Բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակներում Շենգավիթի դատարանում քննչական գործողություններ են իրականացվել՝ Արտուշ Գաբրիելյանը դուրս է հանվել դատական նիստերի դահլիճից: Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, հակակոռուպցիոն կոմիտեն չի...